Ձվի դեղնուցը հրաշալիորեն սնուցում և խոնավեցնում է մաշկը:
Դեմքի համար դեղնուցով դիմակներ օգտագործելիս պետք է հաշվի առնել մաշկի տեսակը:
Եթե մաշկը չոր է, հարմար կլինեն սերուցք և թթվասեր բաղադրիչները:
Յուղոտ մաշկի համար պետք է մի քիչ վարսակի ալյուր կամ կեֆիր ավելացնել:
Ձվի դեղնուցով դիմակ
Բաղադրիչները՝
- 1 ձվի դեղնուց
- 1 թ. գ. մեղր
Պատրաստումը՝
Ձվի դեղնուցն առանձնացրու սպիտակուցից:
Բաղադրիչները միացրու ոչ մեծ տարայի մեջ այնպես, որ մեղրն ամբողջովին լուծվի դեղնուցի մեջ:
Պատրաստի դիմակը քսիր մաքուր և խոնավ դեմքի մաշկին: Թող 15 րոպե, հետո լվա գոլ ջրով: Խորհուրդ է տրվում դիմակից հետո խոնավեցնող քսուք քսել:
Ձվի դեղնուցով և ձիթապտղի յուղով դիմակ
Բաղադրիչները՝
- 1 դեղնուց
- 1 թ. գ. ձիթապտղի յուղ
- 1 թ. գ. մեղր
Պատրաստումը՝
Սպիտակուցն անջատիր դեղնուցից:
Խառնիր բոլոր բաղադրիչները: Աշխատիր ամբողջովին լուծել մեղրը:
Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկին և թող 15-20 րոպե: Դիմակը լվա գոլ ջրով: Պրոցեդուրայի վերջում խոնավեցնող քսուք քսիր:
Ձվի դեղնուցով և թթվասերով դիմակ
Բաղադրիչները՝
- 1 դեղնուց
- 1 ճ. գ. տնային թթվասեր (կարելի է յուղոտ սերուցք օգտագործել)
Պատրաստումը՝
Դեղնուցն անջատիր սպիտակուցից:
Խառնիր բոլոր բաղադրիչները:
Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկին և թող 10-15 րոպե: Վերջում դիմակը լվա ջրով և խոնավեցնող քսուք քսիր:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ