Ներկայացնում ենք 11 սխալ, որոնք հնացնում են ներքին հարդարանքը:
1. Ամբողջական հավաքածու
Նախկինում հյուրասենյակի համար կահույքի ամբողջական լրակազմ գտնելը իսկական հաջողություն էր, բայց հիմա դա հնացել է: Ավելի հետաքրքիր է ներքին հարդարանքը, որում բազմոցը և բազկաթոռները իրարից տարբեր են, միայն համադրվում են:
2. Միայն ջահ
Այն շատ արագ հնացնում է ցանկացած ներքին հարդարանք: Որովհետև լույսի մեկ աղբյուրը սենյակի կենտրոնում այն հասարակացնում է: Ավելի հետաքրքիր է բազմաստիճան լուսավորությունը:
3. Կաղնի
Կաղնին խորհրդային ժամանակների սիրված նյութ է: Հնարավոր է՝ որովետև հարուստ տեսք ունի, բայց շատ ուրիշ հետաքրքիր նյութեր կան: Հացենին, լաստենին, թխկին, կեչին կարող են շատ հետաքրքիր տեսք տալ ներքին հարդարանքին:
4. Ոչ միայն Շիշկին
Պարտադիր չէ տունը զարդարել բնանկարիչների աշխատանքներով: Կարելի է լավ լուսանկար գտնել ֆոտոբանկում և որակյալ տպագրություն պատվիրել:
5. Բարձր դռներ
Ցանակալի է՝ 2,30-2,50 սմ (նույնիսկ եթե առաստաղի բարձրությունը 2,60 սմ է): Համարվում է, որ բարձր դռները բարձր առաստաղների մենաշնորհն են: Այդպես չէ: Դռան բարձրությունը ներքին հարդարանքի մակարդակն է: Դռան ավելի էժան նյութ ընտրեք, բայց մի խնայեք դրա բարձրության վրա:
6. Ֆուրնիտուրա՝ օժանդակ նյութեր իրեր
Նույնիսկ եթե ձեզ չեք կարող թանկարժեք կահույք թույլ տալ, կարող եք դրա համար ավելի թանկարժեք ֆուրնիտուրա գնել: Դա ավտոմատ կերպով այն այլ մակարդակի կհասցնի:
7. Նոր տեսակի մանրահատակ
Խորհրդային բնակիչների գիտակցության մեջ մանրահատակի երկու ձև կար՝ «տախտակամած» և «եղևնի»: Բայց ավելի հետաքրքիր ձևեր կան՝ կարելի է համադրել մանրահատակի առաջին երկու շարքը, կարելի է ծայերին արույր ավելացնել, խաղալ գույնի հետ:
8. Վարագույրներ և շերտավարագույրներ
Ժամանակն է արմատաես փոխելու վերաբերմունքը վարագույների հարցում: Լամրեկենների մասին ցանկալի է ընդհանրապես մոռանալ, մեծամասամբ դա սարսափելի տեսք է ունենում: Հաստ վարագույրներն անպայման պետք է ակոսով անել, բարակ շղարշը պետք է ապահովված լինի ծանրացնող շղթայով, իսկ վարագույրի ներքևի մասը պետք չէ վերջանա հենց հատակի մակարդակով: Գեղեցիկ է, երբ այն 10 սմ-ով երկար է, ծալվում է հատակի վրա:
9. Ոչ ձանձրալի երեսպատում
Սա լավ միջոց է փող խնայելու և ներքին հարդարանքի հետքարքիր մաս ստանալու: Գործարանային երեսպատումը դատավճիռ չէ: Կարող եք պատվիրել ամենապարզ բազմոցը, հետո առանձին ընտրել գործվածքը և երեսպատել:
10. Հին սալիկներ
Եթե լոգարանը նորոգելիս նորաձևությանը հետևեք, ամեն 3 տարին մեկ պետք կլինի փոխել սալիկները: Միանգամից ընտրեք ոչ ստանդարտ չափ, բարդ երանգ:
11. Անհատականություն
Ներքին հարդարանքը հարմարեցրեք ձեր ցանկություններին, իրականացրեք այն, ինչ ձեզ է դուր գալիս:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: