Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

Ոսկյա իրերը կարևոր տեղ են զբաղեցնում յուրաքանչյուր աղջկա կյանքում։

Դրանք ընդգծում են նրա ոճն ու գրավչությունը։

Սակայն ոչ բոլորը գիտեն, որ թանկարժեք զարդեր ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին ոչ թե դրանց գեղեցկությանը, այլ՝ որակին։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

Մի քանի խորհուրդ ենք պատրաստել նրանց համար, ովքեր պատրաստվում են թանկարժեք քարով մատանի գնել։

Ինչպես ընտրել մատանին

1. Ոչ մի ֆիանիտ․ Խանութում ադամանդի տեսքով ձեզ կարող են արհեստական քար հրամցնել՝ ֆիանիտ, որը շատ նման է ադամանդին, սակայն ժամանակի ընթացքում խամրում է։ Այն կարելի է գնել միայն որպես բիժուտերիա։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

2. Ոչ բոլոր ադամանդներն են միանման։ Գինը կախված է քարի զանգվածից՝ կարատից, մաքրությունից, գույնից և երեսակումից։ Այս աղյուսակը կօգնի ձեզ վերծանել քարի որակը։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

3. Մատանու տեսքը ուղիղ համեմատական է դրա ադամանդի կարատի չափսին։ Նայեք նկարին, թե ինչ տեսք ունեն ձեռքի վրա տարբեր զանգվածի քարերը։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

4. Աշեր թե մարկիզ․ ադամանդները տարբեր ձևերի են լինում՝ կախված՝ երեսակման ձևից։ Հենց ձևն է քարին խորություն, փայլ հաղորդում: Եթե տեսնում եք, որ թանկարժեք քարը փայլում է ծիածանի բոլոր գույներով, դա ադամանդագործի շնորհիվ է:

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

Ամենաունիվերսալը՝ կլորն է: Բոլոր թանկարժեք քարերի 90 %-ը հենց կլոր է:

5. Գույնը, թե՞ փայլը․ սակայն ձևի ընտրությունը դեռևս ամենը չէ: Անհրաժեշտ է ընտրել, թե որն է ձեզ համար կարևոր. գույնը կամ փայլը: Օրինակ, ժամանակակից ձևը փայլ է հաղորդում, իսկ հին եվրոպական ձևը կենտրոնանում է գույնի վրա:

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

6. Զարդի գինը զգալիորեն նվազեցնում է հարթ «վարդի տեսքով» երեսակումը, սակայն գեղեցիկ շրջանակը դա թաքցնում է և դուք մատչելի գնով որակ և գեղեցկություն եք ձեռք բերում։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

7. «Լուսապսակով» քար ընտրեք, եթե ցանկանում եք համատեղել մատչելին և շքեղը։ Այն կենտրոնական քարի շուրջ փոքր քարերից բաղկացած եզրն է: 1-կարատանոց նման քարը նույն տեսքն ունի, ինչպես և 2-կարատանոցը: Բացի այդ, լուսապսակը շքեղ տեսք է հաղորդում աքսեսուարին:

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

8. Մոխրագույն ադամանդներն իրենց երանգը ստանում են բաղադրության մեջ այլ նյութերի առկայության։ Այնուամենայնիվ, դրանք ազնիվ են համարվում և նույն ձևով փայլում են՝ ավելի մատչելի գնով։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

9. Բնության մեջ բացի մոխրագույնից հանդիպում են նաև գունային այլ տարբերակներ։ Դրանցից ոմանք ավելի հազվագյուտ են և թանկարժեք, մյուսներն ավելի հաճախ են հանդիպում։ Ժամանակակից տեխնոլոգիաները այսօր թույլ են տալիս ադամանդը ներկել ցանկացած գույնի։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

10. Եթե ինչ-որ պատճառով ադամանդը ձեր սրտով չէ, կարող եք թանկարժեք այլ քարեր ընտրել՝ մարգարիտ, ռուբին, օպալ, տոպազ, նռնաքար, զմրուխտ, ամետիստ, պերիդոտ, ցիտրին։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

11. Զարդերի վրա հրաշալի տեսք են ունենում նաև լուսնաքարը, մալաքիտը, օնիքսը, ագաթը, սաթը։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

12. Երբ խոսքը ոսկերչական իրերի մասին է, և դուք չգիտեք, թե ինչ մատանի ընտրեք, ուշադրություն դարձրեք ոսկու հարգին։ Մեկ կարատը մաքուր թանկարժեք ձուլվածքի 1/24 մասն է։ Ոսկու տոկոսը նշված է լինում K տառի դիմաց։ Որքան այն բարձր է, այնքան մետաղն ավելի փափուկ է և դեղնությունը վառ է արտահայտված։ Այդ պատճառով բարձր հարգի ոսկյա զարդը պետք է հաստ լինի։

Ինչպես ընտրել թանկարժեք քարով մատանի, որպեսզի Ձեզ չխաբեն

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...