5 արտահայտություն, որ շատ կարևոր է լսել զուգընկերոջից. և դա սիրո խոստովանություն չէ

Երկարաժամկետ հարաբերություններում կարևոր ցուցանիշ է միմյանց նկատմամբ վստահությունը, դա նշանակում է, որ ձեզ մոտ ամեն բան ճիշտ է զարգանում։ Բայց ինչպես հասկանալ կա՞ արդյոք այն ձեզ մոտ։ Կա 5 արտահայտություն, որոնք կարելի է լսել այն զույգերի մոտ, որոնց մոտ ամեն ինչ ճիշտ հունով է գնում։ Իսկ որոնք են այդ արտահայտությունները, պարզենք միասին։

«Շնորհակալ եմ քեզ…»

5 արտահայտություն, որ շատ կարևոր է լսել զուգընկերոջից. և դա սիրո խոստովանություն չէ

Շնորհակալություն հայտնելը շատ կարևոր է։ Հենց այդպես ենք մենք ազդակ ուղարկում մեր զուգընկերոջն այն մասին, որ նա մեզ համար թանկ է։ Եթե դուք երբեք չեք լսում և չեք զգում երախտագիտություն, ամենայն հավանականությամբ ձեր զուգընկերը ինքնասիրահարված է և պետք չէ նրա վրա ժամանակ կորցնել։

«Ես զգում եմ, որ…»

5 արտահայտություն, որ շատ կարևոր է լսել զուգընկերոջից. և դա սիրո խոստովանություն չէ

Ձեր զգացմունքների և ապրումների մասին պատմելը հենց այն հիմքն է, որի վրա կառուցվում են առողջ, հուսալի հարաբերությունները։ Պետք է հասկանալ, որ զգայական հեռավորության կրճատումը զույգի միջև այն կարևոր պայմանն է, որ պետք է երջանիկ և առողջ միություն ստեղծելու համար։ Եթե ձեր զուգընկերը չի կիսվում իր ապրումներով, դա գնալով մեծ անջրպետ կստեղծի ձեր միջև։

«Ինձ դուր չի գալիս»

5 արտահայտություն, որ շատ կարևոր է լսել զուգընկերոջից. և դա սիրո խոստովանություն չէ

Դժգոհությունն արտահայտելը բացարձակ նորմալ երևույթ է։ Դրանով զուգընկերն օգնում է ինչպես ձեզ, այնպես էլ իրեն փոխվել դեպի լավը։ Եթե դուք անընդհատ ճնշում եք ձեզ, թաքցնելով ձեր բնականությունը, ապա ամենայն հավանականությամբ այս հարաբերությունները պետք չեն ձեզ։

«Դու դրան արժանի ես»

5 արտահայտություն, որ շատ կարևոր է լսել զուգընկերոջից. և դա սիրո խոստովանություն չէ

Զուգընկերը, որն իրոք սիրում է ձեզ, անկեղծորեն կուրախանա ձեր ամեն մի հաջողության համար։ Նրան հաճելի կլինի տեսնել, թե ինչպես եք դուք ուղղում ձեր թևերը և հասնում բարձունքների։ Եթե ձեզ անընդհատ ճնշում են, քննադատում, դուք ամենայն հավանականությամբ բռնակալի ձեռքերում եք հայտնվել։ Զուր ժամանակ մի կորցրեք նրա կողքին, գտեք նրան, ով ձեզ իսկապես կգնահատի ու կսիրի։

«Դու հրաշալի տեսք ունես»

Եթե զուգընկերը չի դադարում գովել ձեզ իսկապես տեղին պահերին, ապա ձեր բախտը բերել է, քանի որ դուք օբյեկտիվ գնահատական եք ստանում, որն ավելի արժեքավոր է, քան արժեք չունեցող ամենօրյա գովեստները։ Այն տղամարդը, որ նկատում է ձեր կանացիությունն ու արտաքին փոփոխությունները հաստատ հոգ է տանում ձեր մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...