3 պատճառ, թե ինչու եք դուք միայնակ

Շատ աղջիկների խնդիրն այն է, որ իրենք վստահ են, թե տղամարդը պետք է անի առաջին քայլը։ Չի կարելի առաջինը զանգել, առաջին հանդիպումը ձեռնարկել եւ առհասարակ «վազել տղաների հետեւից»։ Եվ հաճախ, երբ խոսակցությունը նախաձեռնողականության մասին է, նրանք բարկանում են ու հայտարարում, թե չեն պատրաստվում տղամարդկանց որս սկսել եւ իրենց ցուցադրել, քանի որ դա վուլգար է, անարժան եւ պատիվ չի բերում։ Բնականաբար, ավելի արժանապատիվ է նստել անկյունում եւ սպասել, մինչեւ ինչ–որ մեկը քեզ նկատի։ Դա փակուղի է։

Որտեղից եք վերցրել այդ քարանձավային իմաստությունը։ Մանկությունից, իհարկե. թող տղաները կինո հրավիրեն, ծաղիկներ նվիրեն, իսկ իրական արքայադուստրը միայն բարեսրտորեն ընդունում է դրանք։ Բայց այդ ժամանակներն անցել են։

Ինչու՞ են այս վերապրուկները մեռնում։ Կներեք կտրուկ լինելու համար, բայց բանը հասարակությունը, հայրիշխանությունը եւ այլ բաները չեն։ Ուղղակի հավատում եք հին առասպելին, թե միայն թեթեւաբարո աղջիկներն են առաջարկում իրենց տղամարդկանց։ Շատ հարմար է սպասողական դիրքորոշում ընդունել եւ ավելորդ անգամ չշարժվել։ Դեռ մի բան էլ աջ ու ձախ մերժելն ավելի հաճելի է, քան մերժված լինելու ռիսկին բախվելը։ Միշտ էլ կարող ես ձախողումները ինչ–որ մեկի վրա բարդել, թե տղամարդիկ հիմա պասիվ են դարձել։ Թվում է, թե դա ուժեղ դիրքորոշում է, սակայն դա կողքից միայն։ Իրականում ձեր մեջ խոսում են վախն ու ծուլությունը։

Անձեռնմխելի կին

Մյուս խնդիրը, երբ կինը այնքան հաջողությամբ է ինքնամփոփ եւ անհասանելի ձեւանում, որ տղամարդն ուղղակի չի հասկանում, թե ինչպես նրան մոտենա։ Գեղեցիկ աղջիկներից մեկը, մտնելով մարդաշատ սենյակ, կանգնում է մի անկյունում, մտնում հեռախոսի մեջ եւ երբեմն–երբեմն տագնապալի հայացքներ գցում մոտեցող տղամարդկանց։ Նման անհաղորդ արարածին ուղղակի վախենում ես մոտենալ. իսկ եթե հանկարծ վռնդի կամ սկսի լացե՞լ։

Թողեք մի ձրի խորհուրդ տամ. եթե քեզ ինչ–որ մեկը հետաքրքիր է, արա՛ առաջին քայլը։ Զանգի՛ր, հրավիրի՛ր, ռոմանտիկ սցենա՛ր հորինիր։ Ժպտա՛ ու անցորդների աչքերի մեջ նայի՛ր եւ մի՛ թաքնվիր ականջակալների եւ մուգ ակնոցի հետեւում։ Ինք քեզ հնարավորություն տու՛ր ինչ–որ մեկին հանդիպել։

Իդեալ փնտրող կին

Վերջապես ամենադժվար պահը. կանայք հսկայական հույսեր են կապում իդեալական թեկնածուի հետ։ Ահա կգտնվի «այն մեկը», եւ անմիջապես երջանկությունը վրա կհասնի։ Տղամարդիկ, ի դեպ, մտածում են ճիշտ այդպես, մինչ զուգընկեր են փնտրում։ Համեմատությունը տհաճ է, բայց ժամանակի հետ մարդիկ սկսում են մտածել սուպերմարկետի օրենքով. պետք է դարակի վրայից վերցնեք համապատասխան ապրանքը, եւ տարիքի հետ սկսում են իրենց իդեալի կերպարը պարտադրել յուրաքանչյուրին։

Օրինակ. Անան միջին տարիքի հաջողակ կին է, նրան անպայման արտասահմանցի է պետք։ Մի օր նա ծանոթանում է հիանալի խորվաթի հետ, եւ նրանց միջեւ հարաբերություններ են սկսվում։ Բայց բիզնես լեդին չի ուզում տեղափոխվել խորվաթական կորած մի ավան։ Նա իր արքայազնին տեղափոխել է իր մոտ, աշխատանքի տեղավորել եւ իր երազանքը կատարված է համարում։ Բայց ի՞նչ անել հիմա արտասահմանցու հետ։ Նրա մշակույթն ուրիշ է, տա քո երկրում ձանձրանում է, ընդհանուր լեզու դժվարությամբ եք գտնում։ Ձեր իդեալներն ուղղակի կարկասներ են, որոնք գեղեցիկ են նայվում, քանի դեռ ձեռք չես տվել, քանի որ կպար թե չէ, իրական կյանքում կոտրվում են։

Վատ չէր լինի հիշել, որ սիրելի իդեալները ծերանում են, մենք մեծանում ենք, փորձ ենք հավաքում, սովորում ենք։ Բայց մոռանում ենք թարմացնել մեր շաբլոնները։ Որքան հաճախ ենք մենք լսում «նա շատ ծեր է», «նա տիպիկ ինֆանտիլ է», «ես նրա հետ կձանձրանամ» տիպի արտահայտություններ։ Բայց մտքում հաշվելով, թե որքան բաց թողած հաջողություններ կան նման արտահայտություններից յուրաքանչուրի հետեում։ Եթե մի անգամ փորձենք «չեմ ուզում»–ով շփվել մարդու հետ, զրույցը կարող է հետաքրքիր ստացվել։ Եվ եթե անգամ մեր գնահատականները հաստատվեն, ամեն մի շփում տղամարդու հետ բարձրացնում է ինքնագնահատականը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...