7 նշան, որ նա պատրաստ է հարաբերությունների, բայց ոչ քեզ հետ

1. Սկզբում նա ձգտում էր քեզ, իսկ հիմա դադարել է:

Սկզբում նա ուզում էր տպավորություն թողնել քեզ վրա. դա նշանակում է՝ նա հետաքրքրված էր ու ուզում էր ճանաչել քեզ, հասկանալ՝ կստացվի՞ ձեզ մոտ ինչ-որ բան: Բայց եթե այդ ամենը կտրուկ փոխվել է, նշանակում է՝ նա կորցրել է հետաքրքրությունը կամ հասկացել, որ դուք իրար չեք համապատասխանում:

2. Նրան ավելի շատ դուր է գալիս ժամանակ անցկացնել ընկերների, քան քեզ հետ:

Նա զբաղված չէ, բավականաչափ ժամանակ ունի  քեզ հետ հանդիպելու համար, բայց նախընտրում է  այդ ժամանակն ուրիշների վրա ծախսել:

3. Նա լավ ընկեր է, բայց՝ ոչ քեզ հետ: 

Եթե նա շատ ընկերներ ունի, ամենայն հավանականությամբ, նա լավ մարդ է:  Եւ եթե նա քեզ մոտ իր այդ  որակը չի ցուցադրում, նշանակում է՝ չի  փորձում նվաճել քեզ եւ ցույց տալ, թե որքան զիլ է ինքը:

4. Նա հետաքրքրասեր է, բայց չի փորձում ճանաչել քեզ:

Նշանակում է՝ դու նրան բավականաչափ չես հետաքրքրում:

5. Նա  հասնում է նրան, ինչին ձգտում է, բայց չի ձգտում քեզ:

Եթե նա խելացի է եւ հաջողակ, ապա գիտի՝ ինչպես ստանալ այն, ինչ ուզում է: Եւ եթե նա չի ձգտում ունենալ քեզ, նշանակում է՝ պարզապես չի ուզում:

6. Նա քեզ չի նայում ԱՅՆՊԵՍ:

Դու դա չես տեսնում նրա աչքերում: Իսկ աչքերը հոգու հայելին են, որոնք հնարավոր չէ վերահսկել: Եթե նա քեզ նայում է այնպես, ինչպես ցանկացած այլ կնոջ, ապա դա անհանգստացնող նշան է:

7. Նա միշտ իր ընկերների ու ընտանիքի կողքին է, բայց ոչ՝ քո:

Նա միշտ օգնության է շտապում իր ընկերներին, եւ դա հրաշալի է: Բայց եթե դու նման ձգտում չես տեսնում նրա մոտ, երբ քեզ է ինչ-որ բան պետք, նշանակում է՝ դու նրա կյանքի մասը չես:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: