Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում

Ջղաձգումները կամ մկանային սպազմերը թեև համեմատաբար անվտանգ բնույթ են կրում, բայց, ամեն դեպքում, կարող են տհաճություն պատճառել ամենաանհարմար իրավիճակներում։

Մարզումներ՝ ոտքերի վրա ծանրաբեռնվածությամբ

Եթե դուք ոտքերի վրա ծանրաբեռնվածությամբ որևէ սպորտաձևով եք զբաղվում, ապա մեղմեք լարվածությունը և լսեք ձեր մարմնին, հատկապես տարվա շոգ եղանակներին։ Լավ հանգստացեք, ձեզ մի ծանրաբեռնեք և շատ ջուր խմեք, մկանների ջրային հավասարակշռւթյունը վերականգնելու համար։

Հղիություն

Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ոտքերի վրա և կալցիումի պակասը կարող են ոտքերի ջղաձգումներ առաջացնել։

Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում

Արյան վատ շրջանառություն

Սա նույնպես կարող է ազդել ջղաձգումների վրա։ Արյունատար համակարգը ամբողջ օրգանիզմով անհրաժեշտ նյութեր է տեղափոխում, և եթե թույլ սիրտ կամ անոթներ ունեք, ջղաձգումների հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում

Լյարդի հիվանդություններ

Եթե լյարդի հետ կապված խնդիրներ ունեք, օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, ինչի արդյունքում դրանք ախտահարում են մկանները և մկանային սպազմեր են առաջացնում։

Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում

Անհարմար կոշիկ

Անհարմար կոշիկը նույնպես կարող է ջղաձգումներ առաջացնել. փորձելով հարմարվել անհարմար դիրքին՝ ոտքը լարվում է, քանի որ ոչ բնական վիճակում է գտնվում։ Կոշիկը հանելուց հետո ոտքը չի կարողանում նորմալ թուլանալ և որպես հետևանք ջղաձգվում է։

Ոտքերի հաճախակի ջղաձգումներ. 5 պատճառ, թե ինչու են դրանք մեզ անհանգստացնում

Եթե ձեզ հաճախ են անհանգստացնում մկանային սպազմերը, ինչպես նաև ձեր վերջույթները թմրում են, այս ամենը կարող է ավելի լուրջ հիվանդությունների պատճառ լինել։ Հետագայում խնդիրները կանխելու համար անպայման դիմեք բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ