Ինչպես ճիշտ աշխատել նոութբուքի դիմաց, որպեսզի չվնասեք մեջքն ու աչքերը

Ժամանակակից կենսակերպը ստիպում է մեզ շատ ժամանակ անցկացնել համակարգիչների և նոութբուքերի առջև։

Եվ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նստած դիրքն ու անվերջ էկրանին հետևելը վնասում են թե՛ տեսողությանը, թե՛ ողնաշարին։

Ներկայացնում ենք այն հիմնական կանոնները, որոնք կօգնեն ձեզ պահպանել առողջությունը՝ համակարգչի առջև երկարատև աշխատանքի ընթացքում։

Ինչպես ճիշտ աշխատել նոութբուքի դիմաց, որպեսզի չվնասեք մեջքն ու աչքերը

Ինչպե՞ս օգնել աչքերին

1. Եթե դրանք չորանում են, խոնավեցնող կաթիլների մասին խորհրդակցեք բժշկի հետ։

2. 30 րոպեն մեկ կարճատև ընդմիջում արեք։ Աչքերը փակ պահեք կամ կենտրոնացրեք ինչ–որ մի առարկայի վրա։

3. Մոնիտորը հատուկ անձեռոցիկներով մաքրեք։

4. Պաշտպանիչ ապակիով հատուկ ակնոց ձեռք բերեք, որը կօգնի խուսափել կապտա–մանուշակագույն սպեկտրի վնասակար ազդեցությունից։

Ինչպե՞ս ճիշտ նստել աթոռին։

Մեջք

Ձեզ կօգնի որակյալ բազկաթոռը, եթե այդպիսին չկա, ապա բարձերի օգնությամբ կարգավորեք ձեր տեղն այնպես, որ վիզն ու մեջքը իրենց բնական դիրքով լինեն, ինչպես նկարում է պատկերված։

Ինչպես ճիշտ աշխատել նոութբուքի դիմաց, որպեսզի չվնասեք մեջքն ու աչքերը

Ձեռքերի դաստակները

Դաստակները պետք է սեղանի վրա լինեն, այդ պատճառով պետք է սեղանը ճիշտ բարձրության վրա լինի, մոնիտորը՝ աչքերի մակարդակին։

Ինչպես ճիշտ աշխատել նոութբուքի դիմաց, որպեսզի չվնասեք մեջքն ու աչքերը

Մեկ ժամ լարված աշխատելուց հետո մարմնի հոգնած մասերի համար վարժություններ արեք։

Ինչպե՞ս ճիշտ աշխատել պառկած դիրքով

Գլխի տակ բարձ դրեք, նոութբուքը այնպիսի դիրքով դրեք, որպեսզի մոնիտորը մի քիչ դեպի հետ լինի և աչքերի մակարդակին, իսկ դաստակաները չլարվեն և հանգիստ դրվեն՝ ինչպես նկարում է պատկերված։

Պահպանելով այս պարզ կանոնները՝ դուք կկարողանաք նվազագույնի հասցնել համակարգչով երկարատև աշխատելու պատճառով առաջացող խնդիրների ռիսկերը։ Պահպանե՛ք ձեր առողջությունը։

Ինչպես ճիշտ աշխատել նոութբուքի դիմաց, որպեսզի չվնասեք մեջքն ու աչքերը

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ