Միշտ շքեղ տեսք ունեցող կանանց 14 սովորություն

Ինչ ուզում ես՝ ասա, ընդունում են հագուստով… Գեղեցիկ կանանց սիրում են, ներում են, նրանք միշտ ավելի հաջողակ են թե կարիերայում, և թե կյանքում: Տղամարդիկ այդպիսի կանանցից աչք չեն կտրում: Ձիգ, հավաք, ոճային կանայք իրենց թույլ չեն տալիս կրել մաշված սպորտային հագուստ կամ կարկատած զուգագուլպա: Եվ ինչպե՞ս է նրանց հաջողվում այդքան շքեղ տեսք ունենալ: Պարզապես նրանք օգտակար սովորություններ ունեն, որոնք էլ նրանց օգնում են օրեցօր ավելի ու ավելի լավ տեսք ունենալ: Եվ հարցը փողը կամ մեծ քանակությամբ հագուստ ունենալը չէ: Իրական ոճը սկսվում է տանից, հենց որ անկողնուց վեր եք կենում:

Այսօր պլանավորեք, թե ինչ եք հագնելու վաղը

Սա կախարդանք չէ, այլ մաքուր մաթեմատիկա: Ձեր տեսած ոճային կանայք իսկապես աշխատում են այդպիսի տեսք ունենալու համար: Եվ դա սկսվում է ոչ թե՝ տանից դուրս գալուց 10 րոպե առաջ, երբ ուշանում եք արդեն ու խուճապահար վազում ողջ բնակարանով մեկ, այլ վաղօրոք հագուստ ընտրելուց:

Պատրաստվելու համար ինքներդ Ձեզ բավականաչափ ժամանակ տրամադրեք

Դա նշանակում է՝ 3 անգամ զարթուցիչը չանջատել և թավալվել անկողնում, իսկ հետո հավաքվել մի կերպ: Դա նշանակում է՝ ժամանակին արթնանալ, որպեսզի ներկայանալի տեսք ունենաս, ճիշտ հագուստ, ոճային աքսեսուար ընտրես, մազերդ հարդարես, որակյալ դիմահարդարում անես, և այլն:

Ընտրեք ճիշտ ներքնազգեստ

Նախ՝ դա Ձեր ինքնավստահության հիմքն է, և երկրորդ՝ ներքնազգեստը պետք է Ձեր հագուստին համապատասխանի, որպեսզի, օրինակ, հագուստի տակից չընդգծվի:

Ոգեշնչվեք ուրիշ ոճային կանանցով

Ուրիշ մոդայիկ կանանց ոճն ուսումնասիրելը նույնպես օգտակար է:

Նրանք կարող են Ձեր գործընկերները լինել կամ Ինստագրամի բլոգերներ, միգուցե Վիկտորյա Բեքհեմը կամ այլ աստղային ոճային կանայք: Ոչ մի սարսափելի բան չկա, եթե Դուք հագուստ ընտրեք` նայելով նրանց լուսանկարները:

Հագնվեք համապատասխանաբար

Պարզ է հնչում, սակայն ոճային տեսք ունենալը դեռ չի նշանակում՝ ինչ-որ բանի համապատասխան տեսք ունենալ, ասենք՝ եղանակին, իրավիճակին կամ միջոցառմանը: Նայած, թե ուր եք գնում, երբ և ում մոտ: Օրինակ, չարժե կարճ կիսաշրջազգեստ հագնել պահպանողական դրես-կոդ պահանջող միջոցառմանը: Մի մտածեք, որ դրանով Դուք ինչ-որ մեկի վրա տպավորություն կգործեք. Ավելի շուտ՝ հակառակը կլինի: Ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի:

Հագեք միայն Ձեր չափսի հագուստ

Իհարկե, նույնիսկ ամենաոճային կանայք կունենան մի քանի ջինսե տաբատներ, որոնք կուզենային հագնել, սակայն չեն հագնում, քանի որ դրանք արդեն փոքր են ու գեղեցիկ չեն դիտվում: Ինչքան էլ որ այս կամ այն հագուստը Ձեզ դուր գա, եթե այն Ձեր չափսի չէ, մոռացեք դրա մասին:

Ձեր կերպարը լրացրեք որևէ թանկարժեք դետալով

Երբևէ զարմացե՞լ եք, թե ինչպես են որոշ կանայք կարողանում շքեղ տեսք ունենալ հասարակ բլուզի ու ջինսի մեջ: Իհարկե, շատ բաղկացուցիչներ կան, սակայն դրանցից մեկը կերպարը որևէ վառ դետալով լրացնելն է: Դա կարող է լինել գեղեցիկ կաշվե գոտի, էլեգանտ ականջօղ, բրենդային պայուսակ, և այլն:

Ընտրեք կատարյալ աքսեսուարներ

Ինչպես խորհուրդ էր տալիս Կոկո Շանելը, երբ աքսեսուար եք կրում, հանեք ամենավերջում դրածը, որպեսզի ավելորդություններ չլինեն: Ոճային կանայք գիտեն իրենց չափը:

Երբեք լավ, դրսի հագուստով մի թավալվեք անկողնու մեջ

Եթե ուզում եք բազմոցին պառկել, հանեք մետաքսյա զգեստը և ավելի հարմարավետ տնային զգեստ հագեք:

Միշտ ճիշտ ծալեք հագուստը կամ կախեք կախիչից

Սա՝ որպես խորհուրդ: Միայն թե արդյո՞ք միշտ ենք հետևում այդ խորհրդին:

Բարձրակրունկ կոշիկները ոչ միշտ են շքեղ ու հիասքանչ

Շքեղ կինը խելացի կինն է: Նա միշտ գիտի, թե երբ բարձրակրունկ կոշիկներ հագնի, և երբ` բալետկաներ:

Կանոնավոր կերպով լվացեք իրերը

Մի թողեք դրանք, որ հետո լվանաք, երբ այլևս ոչ մի մաքուր բան չեք ունենա ու ստիպված կհագնեք ձեռքն ընկածը:

Ձեզ համար պատրաստ ունեցեք, այսպես կոչված, «ոճային դեղատուն»

Նույնիսկ ամենաոճային կանանց մոտ են պատահում ոչ ցանկալի ու անկանխատեսելի իրավիճակներ: Այդպիսի դեպքերի համար ձեռքի տակ ունեցեք քորոց, թել, ասեղ, լեյկոպլաստ, եղունգի լաք, և այլն: Բոլորս էլ գիտենք, թե որն ինչ դեպքում կարող է պետք գալ:

Ձեր ոճին հավատարիմ եղեք

Շքեղ ոճային կանայք մոդայի հետևից չեն վազում: Նրանք դասական հագուստի զինանոց ունեն, որը միշտ արդիական է` անկախ սեզոնից ու տրենդից: Նրանք միշտ հագնելու բան ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ