Ինչ է վկայում եղունգները կրծելու սովորությունը ձեր բնավորության մասին

Մարդկանց մեծ մասն այս սովորությունը դիտարկում է՝ որպես նյարդային լինելու և անհանգստության հետևանք։ Առաջին հայացքից՝ սա մոտ է իրականությանը, բայց «Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս սովորությունը կարող է… պերֆեկցիոնիզմի նշան լինել։ Չէ՞ որ պերֆեկցիոնիստները ձգտում են իդեալականին, ինչը հաճախ ուղեկցվում է դեպրեսիայով։

Կրկնվող պահվածքը նկարագրվել է՝ որպես վնասակար սովորություն, որը կարող է նաև լուրջ խանգարումների հետևանք դառնալ։ Հետազոտողների խումբը փորձել է ուսումնասիրել այս սովորությունը՝ օգտագործելով երկու մոդել՝ զգացմունքների կարգավորում և գրգռված գործողություն։ Առաջին մոդելը ենթադրում է, որ այս վարքագիծն առաջանում է բացասական էմոցիաների արդյունքում և ազատում է այդ բացասականից։ Երկրորդ մոդելը ենթադրում է, որ այս սովորությունն օգնում է ազատվել անհամբերությունից, ձանձրույթից, հիասթափվածությունից և անբավարարվածությունից։

Հետազոտողները հանգել են հետևության, որ այս սովորությունն ունեցող մարդիկ առավել հակված են գործողությունների երկրորդ մոդելի շրջանակներում՝ գրգռված գործողություն, քանի որ «նրանց բնորոշ են հակումը բարձր ստանդարտներին և դրանցից ցած չիջնելու ձգտումը»։ Սրանք պերֆեկցիոնիստներին բնորոշ վառ առանձնահատկություններ են։

Այսպիսով, այսպիսի կրկնվող վարքագիծ դրսևորող անձինք, ամենայն հավանականությամբ, «տառապում են» պերֆեկցիոնիզմով. սա նշանակում է, որ նրանք չեն կարողանում թուլանալ և խնդիրները հանգիստ ռեժիմով լուծել։ Դա է պատճառը, որ նրանք հակված են հիասթափվածության և անբավարարվածության վիճակի, երբ իրենց առջև դրված նպատակները դեռևս իրագործված չեն։ Այլ բառերով ասած՝ եղունգները կրծելու սովորությունը կապված է ոչ այնքան նյարդային և անհանգիստ վիճակի հետ, որքան ինչ-որ բանի հասնելու անկարողության հետևանքով առաջացող զգացմունքների։

Ինչպես է ազդում այս սովորությունն առողջության վրա։

Եղունգները կրծելու սովորությունն ինչպես՝ հոգեբանական, այնպես էլ՝ ֆիզիկական հետևանքներ է ունենում։ Դրա հետևանքով կարող են առաջ գալ նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են.

• եղունգների և կուտիկուլայի ցավ, կարմրություն

• եղունգների շուրջ գտնվող մաշկի վնասում և հնարավոր վարակներ

• խոցելիություն բակտերիաների և վարակների նկատմամբ

• ատամների էմալի թուլացում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ