Երկրի մթնոլորտում արդեն այնքան CO2 կա, որ ծառեր տնկելն այլևս չի օգնի

Մարդիկ յուրաքանչյուր տարի 30-40 միլիարդ տոննա ածխաթթու գազ են արտանետում մթնոլորտ։ Եթե մարդկությունը շարունակի նույն տեմպերով, ապա Երկիր մոլորակը կշարունակի տաքանալ, և մեր կենսակերպն ամբողջովին կփոխվի։

Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք։

Գիտնականների մեծ մասը կարծում է, որ մենք միջոցներ պետք է ձեռնարկենք մթնոլորտից CO2-ի գոնե մի մասը վերացնելու համար։ Դրա միջոցներից մեկը, ըստ նրանց, ծառեր տնկելն է։ Ծառերը CO2-ն օգտագործում են աճելու համար և միաժամանակ թթվածին են արտադրում, որը մարդիկ օգտագործում են ապրելու համար։

Սակայն վերջերս կատարված որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ պարզապես ծառեր տնկելով և աճեցնելով չենք կարող վերացնել անհրաժեշտ քանակով CO2, որը կօգնի հասնել մեր նպատակին։

Իրականում անհրաժեշտ է ԱՄՆ-ի ողջ տարածքը ծառերով պատել, որպեսզի 10%-ով պակասեցնենք յուրաքանչյուր տարի արտադրվող CO2-ի քանակը, հետևաբար պարզ է դառնում, որ մոլորակի վրա չկա այնքան վայր, որպեսզի անհրաժեշտ քանակությամբ ծառեր տնկվեն. ահա թե ինչ վիճակում է հայտնվել մոլորակը մարդկության գործունեության արդյունքում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ