Ամուսինը կազմակերպեց կնոջ և սիրուհու հանդիպումը…

330

Թվում է, թե «տղամարդ, կին, սիրուհի» -ն արդեն ծեծված թեմա է։ Բայց այն, ինչ պատահեց այս պատմության հերոսուհու՝ Ալինայի հետ, բոլորոլովին դուրս է հասարակ իրավիճակների շրջանակից։ Շարունակությունը՝ նրա խոսքերով։

«Ես և Իգորն ամուսնացած ենք արդեն 6 տարի։ Այս ողջ ընթացքում, ես կարծում էի, որ մեր մեջ լիակատար փոխընմռնում է։ Իհարկե, լինում էին նաև վեճեր, դե ո՞ր ընտանիքում չկան դրանք։ Ընդհանրապես, կարելի է ասել, որ մենք ապրում էին սիրո և համերաշխության մթնոլորտում։ Երբ մեծ որդիս՝ Այլոշան դարձավ երեք տարեկան, որոշեցինք երկրորդ երեխա ունենալ։ Ամուսինս երազում էր դստեր մասին, և ամեն ինչ եղավ մեծ ցանկացածի պես. մեկ տարի անց ծնվեց մեր աղջիկը՝ Նաստյան։

Նաստյուշան այնքան էլ հանգիստ երեխա չէր, Ալյոշայի հետ ամեն ինչ այլ էր։ Նաստյան գիշերները վատ էր քնում, իսկ ես նույնպես գրեթե չէի քնում։ Որոշ ժամանակ անց ես նկատեցի, որ ամուսինս ավելի ու ավելի հաճախ է սկսում գործուղումների գնալ, որոնք տևում էին մի քանի օր։ Կարծում եմ՝ ցանկացած կին զգում է, երբ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ։ Ես նույնպես կասկածներ ունեի։

Ու, ամեն դեպքում, ճշմարտությունը դաժան էր։ Առավոտյան շոգ էր, և ամուսինս, վերջին րոպեին որոշեց վերարկուն տանը թողնել։ Նրա գնալուց կես ժամ անց հեռախոսի զանգ լսվեց։ Երաժշտությունն ինչ-որ անծանոթ էր, և սկզբում ես զարմացա։ Դա չէր կարող ամուսնուս բջջայինը լինել, ես ինքս հետևեցի, որպեսզի այն չմոռանա։ Ես հասկացա, որ զանգը բաճկոնի գրպանից է. դա այլ հեռախոս էր։ Այսինքն՝ նա իր մոտ երկու բջջային էր պահում, որը պատահական կերպով մնացել էր տանը։

Պե՞տք է արդյոք նշել, որ ես հուսահատության մեջ էի, երբ այնտեղ գտա մի երկար սիրո պատմություն։ Նայելով հաղորդագրությունների ամսաթվերը, հասկացա, որ նա սիրավեպ է սկսել դեռ այն ժամանակ, երբ ես հղի էի, իսկ հետո աղջկաս հետ պառկած էի ծննդատանը։ Ամենից շատ ինձ տպավորեց այն, որ կինը նրանից երեխա էր ցանկանում, իսկ ամուսինս բոլորովին դեմ չէր։ Չգիտեմ, թե ինչպես վերապրեցի այդ ամենը։

Ամուսինս այդ երեկո իրեն շատ տարօրինակ էր պահում։ Նա չփորձեց արդարանալ և փաստեց, որ սիրում է և’ ինձ, և’ Էլինոչկային։ Հենց այդպես էլ ա ինձ մոտ անվանեց սիրուհուն։ Իգորը վստահեցրեց, որ երկուսս էլ իր համար թանկ ենք և վատ չէր լինի, եթե մենք երեքով հանդիպեինք։ Ես պարզապես չկարողացա հավատալ լսածիս: Իգորը, հասկանալով, որ այդպես ոչինչի չի հասնի, ձևացրեց, թե նահանջում է։

Անցավ մի քանի օր։ Ես դեռ շփոթված էի կատարվածից։ Չգիտեմ՝ ինչպես, բայց Իգորն ինձ համոզեց երեխաներին թողնել տատիկի մոտ և միասին որևէ տեղ գնալ։ Նա վստահեցրեց, որ մենք կարող ենք ցրվել ու ամեն ինչ հանգիստ քննարկել։ Ես, առանց որևէ բան կասկածելու, համաձայնվեցի։

Արդյունքում ամուսինս ինձ բերեց հենց սիրուհու բնակարան։ Տեսնելով «Էլինոչկային» , ես անգամ չգիտեի՝ ինչ ասել։ Անճաշակ հագնված, արեայրուք ստացած շիկահերը մեկ գլխի չափով բարձրահասակ էր ինձնից և 15 կգ «ծանր» ։ Ընդ որում՝ ես ինքս նիհար չէի։ Նա գավառից եկածի տպավորություն թողեց ու, հավանաբար, ամուսինս նրա համար քաղաքում մնալու հնարավորություն էր։ Իգորը նայեց մեզ երկուսիս։ Գուցե ինձ թվաց, բայց կարծես նա նկատեց, որ համեմատությունն ամենևին «Էլինոչկայի» օգտին չէ։ Նա ավելի հարմար բան չգտավ, քան գնալ խոհանոց և մեզ առանձին թողնել։

Ինձ մոտ միայն նրան սպանելու ցանկություն կար։ Բայց այդ պահին նա սկսեց անսպասելիորեն լաց լինել։ Գուցե ես ճի՞շտ էի՝ Իգորի աչքերում հիասթափություն տեսնելով։ Ես պարզապես դուրս եկա տնից՝ դուռն իմ ետևից փակելով։

Այդ օրվանից Իգորին ասես փոխած լինեին։ Նա կրկին սկսեց իմ և երեխաների հետ ժամանակ անցկացնել տանը։ Անընդհատ շարունակում է ներողություն խնդրել՝ ասելով, որ ինքն էլ չգիտի, թե ինչ էր գտել նրա մեջ։ Իսկ ես չգիտեմ, թե ինչ անել. երեխաներին եմ խղճում, քանի որ նրանք շատ են սիրում հորը։

Ի դեպ, չհամբերեցի. գտա նրա Էլինային սոցցանցերում։ Տխուր և ափսոսանքով լի գրառումներից հասկացա, որ նրանո իսկապես բաժանվել են։ Ահա միայն չեմ կարողանում մոռանալ, թե որքան ցավ պատճառեց ինձ այս պատմությունը։ Ես Իգորին ասացի, որ ժամանակ է պետք՝ այս ամենը մարսելու համար։ Չգիտեմ՝ կարո՞մ եմ արդյոք ներել ու շարունակել ապրել նրա հետ, թե՞ ավելի լավ է հենց հիմա բաժանվել։ Բարդ ընտրություն է, բայց ուշ թե շուտ ես պետք է ինչ-որ բան որոշեմ»։