Այս 10 բաներն անելով՝ Դուք կստանաք Ձեզ երազած հարաբերությունները

64

Ուզո՞ւմ ես ունենալ լավ հարաբերություններ, որոնց երջանկություն կբերեն։ Եթե կարող ես անել այս 10 բաները, դրանք որակապեդ կփոխեն քո կյանքը, այդ թվում և՝ անձնական։

1. Խուսափի’ր ցածր ինքնագնահատականով և իրեն չհարգող տղամարդուց։

Իսկապես։ Շան հայացքն ու կպչուն բնավորությունը մի’ շփոթեք սիրո հետ։ Գտի’ր նորմալ ինքնագնահատականոգ մարդու, որը գնահատում ուն հարգում է քեզ։

2. Համոզվի’ր, որ Դուք նույն բանն եք ուզում այս հարաբերություններից։

Եթե դուք ուզում ես երկարատև ու լուրջ հարաբերություններ, որոնց զարգացումը կբերի ընտանիքի ստեղծման, ապա հիմարություն է մտածել, որ մեկ գիշերվա սեքսը կբերի դրան։ Զվարճացիր, որքան ուզում ես, բայց ամենից շատ սպասելիքներ մի ունեցիր։

3. Համոզվի’ր, որ Դուք միևնույն ընտանեկան արժեքներն ունեք։

Երբ մենք սիրահարված ենք, հակված ենք ապրել պահով և հաճույք ստանալ։ Բայց երբ խոսքը գնում է լուրջ հարաբերությունների մասին, դու ցանկանում ես իմանալ՝ ինչ արժեքանին համակարգ ունի մարդը, քանի որ դա ազդելու է քո վրա։ Նա ունի՞ մոտ ընկերներ, ինչպիսի՞ հարաբերությունների մեջ է մտերիմների հետ։ Դա կհուշի, թե ինչպիսին է նրա հուզական բազան։

4. Մեկդ մյուսին ներառեք ձեր կյանք։

Դա իրենից ենթադրում է բացարձալ անկեղծություն ու թափանցիկություն։ Չնայած, որ բոլորս անհատականություն են, ունենք մեր հոբբիները, հետաքրքրությունները և ընկերներին, պետք է աշխատել մեկդ մյուսին մտցնել ձեր կյանքի ցանկացած ոլորտ։ Ոչ մի մութ գաղտնիք և փակ թեմա զուգընկերոջ համար։

5. Մի’ թույլ տուր վատ վերաբերվել քեզ։

Դա կարող է լինել չկատարված խոստում, խոսքային վիրավորանքներ, սուտ, անհարգալից վերաբերմունք… այս ամենն անընդունելի է։ Այն կանայք, ովքեր կարողանում են «ոչ» ասել, դնում են իրենց սահմանները և հեռանում, երհ դրանք խախտվում են։

6. Եղիր երջանիկ ու հանգիստ, երբ դուք միասին եք։

Դու չպետք է լարված լինես նրա համար, թե ինչ կլինի հետո կամ նա ինչպես կարձագանքի որևէ բանի։ Եթե նրա հետ չես կարող իսկական լինել, նա քո մարդը չէ։ Դու պետք է մաքսիմալ հարմարավետ զգաս նրա կողքին։

7. Պահիր բաց շփում։

Մի կարծիր, թե տղամարդը կարողանում է մտքեր կարդալ և գուշակել՝ ինչ է քեզ պետք։ Խոսիր քո պահանջմունքների ու ցանկությունների մասին և պատրաստ եղիր լսել, թե ինչ է պետք նրան։

8. Մի’ թույլ տուր նրան՝ խաղալ քեզ հետ։

Նա պետք է քո զանգերին ու հաղորդագրություններին ժամանակին պատասխանի։ Մի թույլ տուր նրան՝ քեզ ստիպել սպասել և մտածել, թե ինչը այն չէ։

9. Ինքդ քո հետ կոմպրոմիսսի մի’ գնա։

Մի վախեցիր մենակ լինել. դա պարզապես նշանակում է, որ դու չես հանդիպել ճիշտ մարդու։ Սարսափելի է՝ մնալ սխալ մարդու հետ միայն նրա համար, որ դու վախենում ես մենակ մնալուց։

10. Ուշադրություն դարձրու նրա քայլերի վրա։

Դրանք պետք է ցույց տան, որ դու նրա համար կարևոր ես։ Նա քեզ համար ժամանակ է առանձնացնում, չի կորում, գաղտնիքներ չունի և իր կյանքից որևք բան չի թաքցնում։ Նա խոսում է սիրո մասին և դա ապացուցում է գործերով։