Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակը մեծացել է. այժմ նրա նպատակը Հոլիվուդը գրավելն է

157

Իդեն Վուդը կես տարեկանում արդեն համարվում էր ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկը։

Ավելին, նա առաջին անգամ որպես մոդել հանդես է եկել 14 ամսականում։

Ինչպիսի՞ն է այսօր այդ հրաշագեղ աղջնակը և ինչո՞վ է զբաղվում։

Իդենը ծնվել է 2005 թվականին։ Մանկիկության տարիքից մայրը նրան տարել է մանկական գեղեցկության մրցույթների, ինչպես նաև՝ մոդելային գործակալների հետ համագործակցելու։

6 տարեկանում աղջիկը մասնակցել էր արդեն 300 մրցույթի։ Մինչ օրս սա ռեկորդ է համարվում։

Եթե մյուս մայրերը երեխային ավելի հաճելի ու գրավիչ արտաքին տալու համար վազում են բոտոքսի, ապա Միկկին չի դիմել այդպիսի ծայրահեղությունների։ Նա խոսել է այն մասին, որ իր դստեր գեղեցկությունը բնական է։ Հանրությունը հավատում է նրան։

Երբ Իդենը դարձավ 6 տարեկան, Միկկին հայտարարեց, որ նա ավարտում է մանկական կարիերան ու այլևս չի մասնակցելու գեղեցկության մրցույթների։ Համաշխարհային բարձունքների հասնելու համար նրան պետք է դերասանական փորձ։

Աղջկան սկսեցին տեսնել տարբեր մրցանակաբաշխությունների, կինոֆորումների ժամանակ, այսինքն՝ մտցրին այնտեղ, որտեղ հնարավոր է «լուսավորվել»։ Մայրիկի նպատակը մեկն էր՝ գրավել Հոլիվուդը։

11 տարեկանում Իդենն արդեն մեդիա կերպար էր։ Նա ինստագրամում վարում էր իր անձնական բլոգը, պատասխանում երկրպագուներին, ինչպես նաև լուսանկարներ էր հրապարակում տարբեր տոնակատարություններից ու միջոցառումներից։

Բայց, նրան տեսնելով, հանրությունը շփոթության մեջ էր։ Դեռահասն ավելորդ քաշ ունի! Նրա փայլուն մոդելային կարիերան կարծես անցյալում լինի։ Օգտատերերը գրում են այն մասին, որ Միկկին այլևս չի կարող երազել համաշխարհային ձեռքբերումների մասին։

Երևում է՝ Իդենը և իր մայրը հետևություններ են արել։ Աղջիկն արդեն 14 տարեկան է և երեք տարում նա շատ է նիհարել և դարձել է ավելի տպավորիչ, բայց սոցցանցերում նրան կրկին չեն ընդունում։ Գուցե նրա համար, որ Իդենը 14 տարվա ընթացքում վաղուց կոսմետիկա է օգտագործում և կարծես տարիքով կին լինի։

Բայց աղջիկն այդ ամենի վրա ուշադրություն չի դարձնում. գնում է դեպի նպատակ։

Նա արդեն նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ 2008 թվականին նա Նյու Յորքում առաջին անգամ հանդես է եկել Նորաձևության շաբաթին։ Աղջիկը վարում է նաև իր շոուն։