Կենդանակերպի այս 5 նշանները երբեք չեն հանդուրժի դավաճանությունը

86

Հարաբերություններում բոլորն առնչվում են փորձությունների հետ։ Հավանաբար, դավաճանությունը միակ բանն է, որը հնարավոր չէ ներել։

Երբ մարդիկ հարարաբերություններ են սկսում, միմյանից ակնկալում են հավատարմություն, և երբ զուգընկերներից մեկը կորցնում է վստահությունը, շատ ժամանակ է պահանջվում այդ վերքը բուժելու համար։ Մեկը կարող է ներել դավաճանությունը, իսկ մյուսը՝ ոչ, և այդ դեպքում մնում է միայն վերջ տալ հարաբերություններին։

Ահա կենդանակերպի 5 նշան, որոնք երբեք չեն ների դավաճանողին։

1. Երկվորյակ

Կենդանակերպի այս նշանի համար շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի գտնի իր մարդուն։ Բայց երբ դա տեղի է ունենում, Երկվորյակները նրան լիակատար վստահություն են տալիս և անպայմանորեն պաշտում են նրան։ Նրանք հավատարիմ զուգընկերներ են և երբեք չեն դավաճանի, այդ իսկ պատճառով էլ երկրորդ կեսից նրանք նույնն են սպասում։

Երկվորյակներն ուզում են, որ զուգընկերը պատկանի միայն և միայն իրենց։ Եթե դա հնարավոր չէ, ապա նրանց առանց մտածելու կնաժանվեն անգամ սիրելի մարդուց։

Դավաճանությունից հետո նրանց շատ ժամանակ է պետք, որպեսզի նորից սովորեն վստահել մարդկանց։

2. Խեցգետին

Խեցգետնի համար հուզական դավաճանությունն ավելի սարսափելի է, քան ֆիզիկականը։ Ֆիզիկական դավաճանության դեպքում նա գոնե կմտածի զուգընկերոջը ներելու մասին, սակայն երբ նրան հուզականորեն են դավաճանել, ապա հետադարձ ճանապարհ չի լինի։

Խեցգետինն ապրում է այն բոլոր հույզերը, որոնք կարող է առաջացնել զուգընկերոջ դավաճանությունը, իսկ հետո շարունակում է ապրել։ Դավաճանողը Խեցգետնին ետ բերելու ոչ մի շանս այլևս չունի։

Խեցգետիններն իրենց կյանքից ամբողջովին դուրս կհանեն դավաճանողին՝ կարծես նա չէր էլ եղել։ Եվ ոչ Խեցգետնին չի կարող համոզել՝ փոխել իր որոշումը։

3. Կույս

Կույսերն ի ծնե օժտված են այլ մարդկանց մասին հոգ տանելու հատկությամբ։ Դավաճանությունը սկզբում նրանց մոտ առաջ է բերում լիակատար շփոթմունք, ապա՝ անօգնականության զգացում։

Կույսերը հեշտորեն գլուխ են հանում ցանկացած խնդրից, բայց ինչ վերաբերում է դավաճանությանը, այն ավարտվում է դեպրեսիայով։ Նրանք ոչ մի կերպ չեն կարող ազատվել բացասական մտքերից և արդյունքում գալիս են այն եզրահանգման, որ շրջապատում ոչ ոք իրենց լավը չի ցանկանում։

Կույսերը երբեք չեն կարող ներել դավաճանությունը։ Ո’չ իրենք իրենց (եթե այդպիսի բան տեղի ունենա) և ո’չ էլ զուգընկերոջը։ Եթե դավաճանությունը լինի հուզական, ապա Կույսը կփորձի քննարկել կատարվածը, որպեսզի հասկանա, թե ինչու այդպես ստացվեց։ Բայց երբ դավաճանությունը ֆիզիկական է, ապա ոչ մի խոսակցություն չի կարող լինել։ Միայն վերջակետ։

4. Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները չեն կարող ներել ու մոռանալ դավաճանությունը։ Եթե կորցնեն Կարիճի վստահությունը, ապա կարժանանան նրա զայրույթին։ Դա պարզապես կուրացնում է Կարիճին և ղեկավարում նրա գործողությունները։

Հավատարմությունը նրանց համար չափազանց կարևոր է։ Նրանք չեն կարող ներել ո’չ ֆիզիկական, ո’չ հուզական դավաճանությունը, բայց եթե որևէ պատճառով որոշեն չդադարեցնել հարաբերությունները, ապա ինչ-որ ձև կգտնեն՝ զուգընկերոջը պատժելու համար։ Եվ դա կանեն ոչ մեկ անգամ։

Կարիճին բարկացնելուց առաջ կրկնակի անգամ մտածեք։

5. Աղեղնավոր

Աղեղնավորները երազկոտ ու ռոմանտիկ տեսակներ են։ Նրանք, մասամբ, հարաբերություններին նայում են վարդագույն ակնոցներով։ Իսկ երբ նրանց իլյուզիաները անհետ կորչում են, նրանք մեծ ցավ են ապրում. ցավ, որի հետ չեն կարող հաշտվել։

Եթե զուգընկերը դավաճանի Աղեղնավորին, ապա նա կարող է անգամ կոտրվել։ Դաբաճանությունը նրան արմատապես կփոխի և դեռ երկար ժամանակ չի կարողանա որևէ մեկին վստահել։

Նրանք սրտին շատ մոտ են ընդունում դավաճանությունը, բայց երբ իրենց հավաքում են, դավաճանողին ամբողջովին դուրս են հանում իրենց կյանքից։