Գլխավոր դավաճանները՝ ըստ կենդանակերպի նշանի

165

Դավաճանությունը լուրջ հարված է։ Հատկապես ցավոտ է ընդունվում հարազատ մարդու դավաճանությունը, որին սիրել ու ամբողջովին վստահել ենք։ Այն պահերին, երբ սիրտը վիրավորանքից կծկվում է, սկսում ես մտածել, որ ցանկացածը կարող է մեջքից հարվածել։

Իրականում դա այդպես չէ։ Մարդկանց մեծամասնությունը հակված չէ դավաճանելու. իհարկե, ոմանք կարող են այդպիսի քայլի գնալ՝ հանուն սեփական շահի, օգուտի և անձնական երջանկության, բայց դա ոչ բոլորին է հատուկ։ Աստղագետներն ասում են, որ դավաճաններ կարող են լինել կենդանակերպի տարբեր նշաններ և ոմանց մոտ այդ հակվածությունն ավելի մեծ է։ Ովքե՞ր են այն մարդիկ։

Ձկներ

Ձկներն իրենց ողջ գիտակից կյանքում ավելի լավ հարմարվելու միջոցներ են փնտրում և խիզախորեն հարմարվում հանգամանքներին, փոխում են սովորությունները, դիրքորոշումները և շրջապատը, եթե դա իրենց համար օգուտ բերող է։ Իրենց երազած տեղին հասնելով՝ Ձլները դավաճանում են անգամ լավ ծանոթներին և մտերիմներին։ Դրա հետ մեկտեղ՝ խորամանկ Ձկներն այնպես են անում, որ ջրից չոր դուրս գան և շրջապատողների աչքերում զոհ երևան։

Ձկները կարող են դավաճանել ուժեղ սիրո պատճառով։ Չափազանց շուտ սիրահարվող այն անձինք չեն կարող զսպել իրենց, երբ ուժեղ հրապուրանք են զգում։ Արդյունքում կենդանակերպի այս նշանը կարող է դավաճանել սիրելի մարդուն, բայց, ցանկացած դեպքում նրանք տառապում և մեղանչում են՝ զգալով խղճի խայթ։

Կույս

Նրանք ծայրաստիճան հաշվարկած դավաճաններ են։ Կույսերը, առանց խղճի խայթ զգալու, գնում են այդ քայլին, եթո դա կբերի ցանկալի օգուտների, ինչպիսիք են՝ պաշտոնի բարձրացում, ավելի բարձր աշխատավարձ, ապահովված երկրպագու և այլն։ Կույսը նախապես հաշվարկում է այնպես, որ շրջապատում ոչ ոք չիմանա իր մտադրությունների մասին։ Այս նշանի ներկայացուցիչների համար, ովքեր պաշտում են ինտելեկտուալ խաղերը, դավաճանությունը ինքնարտահայտման միջոց է, քանի որ դավաճանության պլանն իրականացնելուց հետո նա ցույց է տալիս, թե որքան խորամանք ու հարմար է գործում ինքը։

Ինտրիգ ստեղծող Կույսերը չեն մտահոգվում այն մասին, որ կարող են դավաճան դուրս գալ։ Իրենց գործողությունները նրանք դավաճանություն չեն համարում, դա նրանց համար ընդամենը խաղ է, որում, մեծ մասամբ, հաղթող են դուրս գալիս։ Այլևս պետք չէ զարմանալ, որ նրանց կարգախոսը հետևյալն է. » Մաքսիմում օգուտ՝ մինիմում ջանքերի դիմաց» ։

Երկվորյակ

Շրջապատողները զգուշորեն են վերաբերվում նրանց և դա այն պատճառով, որ Երկվորյակները երկակի են։ Կյանքի տարբեր իրավիճակներում նրանք տարբեր դիմակներ են հագնում և խաղում շահութաբեր դերեր։ Դավաճանությունը նրանց համար «դատարկ ձայն» է։ Նրանք բացարձակապես տանել չեն կարողանում սահմանափակումները և հաշվի չեն նստում շրջապատողների կարծիքի հետ, այսինքն՝ եթե Երկվորյակիյ որևք բան է պետք, նա անպայման կստանա դա՝ անգամ դաբաճանության ճանապարհով։ Նույնիսկ մի կասկածեք, նա կգտնի բառեր, որոնցով կարող է արդարացնել իր արարքը և ջրից չոր դուրս կգա։

Պետք է նշել կենդանակերպի այս նշանի դատարկախոսության մասին։ Նրանք պետք է բոլորի մասին ամեն ինչ իմանան, քանի որ մասնակցում են բոլոր բամբասանքներին, իսկ շատերն անձամբ են դրդում դրան։ Այլոց կյանքը քնմարկելով՝ նրանց բացահայտում են այդ մարդկանց գաղտնիքները, որը նույնպես կարող է դավաճանություն համարվել։

Ջրհոս

Ջրհոսներին համարում են հետաքրքրված մարդիկ, ովքեր օժտված են ոչ ստանդարտ մտածողությամբ։ Իրենց բնույթով նրանց չի կարելի փոփոխական մարդ համարել, ում միայն առիթ է պետք սիրելի մարդուն դավաճանելու համար։ Դա տեղի է ունենում ստիպված, երբ սիրած մարդ նրա ճանապարհին խոչընդոտներ է ստեղծում։ Իր ուծազին հասնելու համար Ջրհոսն ամեն ինչի պատրաստ է, նա կանցնի բոլոր չափերը՝ հեշտությամբ դավաճանելով մարդուն։ Նրանց, ում հանդեպ Ջրհոսն անտարբեր է, կդավաճանի առանց ոչ մի խղճի խայթ զգալու։

Եթե խոսենք սահմանափակումների մասին, ապա Ջրհոսները դրանք վրա ավելի շատ թքած ունեն, քան Երկվորյակները, այնպես որ՝ սիրելի մարդուն դավաճանելը նրանց ոճի մեջ է։ Սրա հետ մեկտեղ՝ Ջրհոսներն այդպիսի քայլի գնալով՝ այնպես են անում, որ դավաճանված մարդը նույնիսկ ներողություն խնդրի իրենցից։

Աղեղնավոր

Դավաճանված մարդիկ ամենից շատ հիասթափություն են ապրում, երբ իմանում են, որ դավաճանողը Աղեղնավորն է։ Այս մարդկանց ընդունված է համարել հավատարիմ ու վստահելի. շրջապատողները վստահում ու սիրում են նրանց՝ համարելով անկեղծ ու հավատարիմ։ Իսկ նա պատրաստ է ամենասարսափելի դավաճանությանը։ Նա կարող է դավաճանել՝ զգացմունքների, տպավորությունների և գաղափարների ազդեցության տակ գտնվելով, բայցնա այդ քայլին կգնա միայն այն ժամանակ, երբ վստահ է, որ իր քայլի մասին ոչ ոք չի իմանա, և հասարակությունը չի քննադատի իրեն։

Իրենց բոլոր առավելությունների հետ մեկտեղ՝ նրանք գլխավոր դավաճաններին են կենդանակերպի նշանների մեջ։ Նրա համար զզվելի է օրինաչափ ընտանեկան կենցաղը, իսկ դա նշանակում է, որ նա ուշ թե շուտ կսկսի զբաղմունք փնտրել շուրջը։ Դավաճանելուց հետո նրանք մեղավորություն են զգում, բայց քիչ ժամանակ անց նորից դիմում են այդ քայլին։