«Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես». 17 միտք «Փոքրիկ Իշխան» գրքից, որ կջերմացնեն հոգին ու կստիպեն ապրել

«Փոքրիկ Իշխան» գիրքն այն գրքերից է, որ երևի թե կարդացել են բոլորը։ Այս գիրքն ամեն անգամ կարդալուց հետո մի նոր փիլիսոփայություն ես հայտնաբերում։

Առաջարկում ենք ծանոթանալ «Փոքրիկ Իշխան» գրքից առանձնացված 17 մտքի, որոնք կջերմացնեն հոգին ու կստիպեն ապրել։

1. Մեծահասակները երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել։

2. Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել։ Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ ես նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ։

3. Մեծահասակները թվեր շատ են սիրում։ Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին։ Երբեք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնու՞մ է, թե՞ ոչ»։ Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»։ Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն։

«Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես». 17 միտք «Փոքրիկ Իշխան» գրքից, որ կջերմացնեն հոգին ու կստիպեն ապրել

4. Երբ մեծահասակներին ասում ես. «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը։ Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»։ Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»։

5. Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է։ Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում։ Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…»։

6. Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները։ Հարկավոր է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը։ Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել էր ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ։
Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը։ Ես չպետք է փախչեի։ Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի։

7. Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են։

8. Եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար։ Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…

9. Եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արևից, կլուսավորվի։ Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ։ Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ։ Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից։ Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ, հասնում է ցորենը։ Ես հաց չեմ ուտում։ Հասկերն ինձ պետք չեն։ Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում։ Եվ դա շատ տխուր բան է։ Բայց դու ոսկե մազեր ունես։ Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես։ Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին։ Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…

«Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես». 17 միտք «Փոքրիկ Իշխան» գրքից, որ կջերմացնեն հոգին ու կստիպեն ապրել

10. Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար։ Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում։ Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն։

11. Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն։

12. Միայն սիրտն է սրատես։ Ամենագլխավորը աչքով չես տեսնի։

13. Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք։

14. Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ…

15. Չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:

«Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես». 17 միտք «Փոքրիկ Իշխան» գրքից, որ կջերմացնեն հոգին ու կստիպեն ապրել

16. Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

17. Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ