4 անսպասելի փոփոխություն, որ տեղի է ունենում կնոջ օրգանիզմի հետ ծննդաբերությունից հետո

Երեխայի ծննդից հետո կնոջ կյանքը լիովին փոխվում է. այժմ նա պատասխանատու է ոչ միայն իր, այլև իր երեխայի համար։

Լուրջ փոփոխություններ են տեղի ունենում նաև երեխայի մոր օրգանիզմում։

1. Փոխվում է ձայնը

Ծննդաբերած կնոջ մոտ փոխվում է ձայնը, այն ավելի ցածր և մոնոտոն է դառնում։ Նման եզրակացության են եկել Սասեքսի համալսարանի գիտնականները։ Ծննդաբերությունից մեկ տարի անց ձայնը կրկին հին հաճախությանն է վերադառնում։

Հետազոտողները ենթադրում են, որ փոփոխությունները կապված են հորմոնալ վերափոխումների հետ։ Բանն այն է, որ ծննդաբերությունից հետո կտրուկ նվազում է հիմնական սեռական հորմոնների մակարդակը և դա կարող է ազդել ձայնալարերի վրա։

2. Ուղեղն ավելի լավ է աշխատում

Ծննդաբերությունից հետո կանայք ավելի խելացի են դառնում՝ պարզել են գիտնականները։ Ուղեղը ծավալով աճում է, որպեսզի ծառայի ոչ միայն իր տիրոջ, այլև նրա երեխային։

Հենց այդ պատճառով էլ երիտասարդ մայրերը նույնիսկ ավելի լավ աշխատողներ են լինում, քան նրանց չծննդաբերած գործընկերները։

3. Օրգանիզմը թարմանում է

Այս ամենի պատճառը կնոջ կրած երեխայի արյան մեջ է. այն մոր օրգանիզմում վերականգնման գործընթացներ է իրականացնում։ Սաղմի բջիջները օգնում են հղի կնոջը բուժել վերքերը և կարող են նույնիսկ լուրջ հիվանդություններից ազատել։

Օրինակ, հղի կնոջ լյարդի բիոպսիան, որը հիվանդ էր հեպատիտ C-ով, ցույց է տվել, որ հիվանդությունը նահանջել է։ Գիտնականները պարզել են, որ նրա լյարդի բջիջների աղբյուրը պտուղի բջիջներն են եղել։ Բացի այդ, հղիությունը կարող է երկարաձգել կյանքը, այն դեպքում, երբ այն ուշ հղիություն է։

4. Նվազում է օնկոլոգիայի հավանականությունը

Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում միանում են որոշ օնկոլոգիական հիվանդություններից պաշտպանվելու մեխանիզմները։

Օրինակ ճիշտ ժամկետում ծննդաբերած կանանց մոտ նվազում է ձվարանների քաղցկեղի հավանականությունը։

Մինչև 25 տարեկանը մայրացած աղջիկների մոտ, որոնք կրծքով են կերակրում, նվազում է կաթնագեղձի քաղցկեղի հավանականությունը։