Գիտական 9 առասպել, որոնցից հետո կսկսեք կասկածել ձեր գիտելիքներին

Այսօր կխոսենք կանխամտածված գիտական կեղծարարությունների կամ պարզապես գիտնականների թույլ տված սխալների մասին, որոնք աշխարհին որպես հայտնագործություններ են մատուցվում։

Զատիկի տարիքը չի կարելի որոշել նրա վրայի կետերի քանակությամբ

Մենք մանկուց սովորել ենք հաշվել զատիկի մեջքի կետիկները, որպեսզի իմանանք, թե քանի տարեկան է նա։ Սակայն պարզվում է, որ միջատի տարիքը բացարձակ կապ չունի նրա կետիկների քանակի հետ։

Զատիկները ընդհանուր առմամբ մոտ մեկ տարի են ապրում, որոշ տեսակներ մինչև 2 տարի։ Իսկ կետերը նրանց մեջքին լինում են 2-ից մինչև 24 հատ։ Եվ դա կախված է միայն միջատի տեսակից։

Դարվինի ազատ մեկնաբանությունները

Այն պնդումները, թե ուժեղներն են ապրում և որ մարդը կապիկից է առաջացել, վերագրում են Դարվինին և բազմաթիվ ապացույցներ են փնտրում դրանց համար։ Սակայն իրականում գիտնականը դա երբեք չի ասել և իրականում այլ կերպ էր կարծում։

Դարվինը համոզված էր, որ բնության մեջ կարողանում է ողջ մնալ ոչ թե ամենաուժեղը կամ ամենախելացին, այլ նա, ով ավելի լավ է հարմարվում փոփոխվող պայմաններին, ինչը ապացուցվում է նաև էվոլուցիայով։ Իսկ ինչ վերաբերում է մարդու ծագմանը, ապա նա միայն ենթադրել է, որ մենք և մարդանման կապիկները կարող ենք ընդհանուր նախնի ունեցած լինենք։

Ցուլն անտարբեր է կարմիրի նկատմամբ

Մարդիկ կան, որ կարմիր շորով վախենում են անցնել ցուլի կողքով՝ սպասելով ագրեսիվ ռեակցիայի։ Բայց իզուր. ցուլը գույները չի տարբերում։ Իսկ ինչու է կորիդայում հենց կարմիրը օգտագործվում։

Առաջին հերթին՝ այն պարզապես վառ է ու գեղեցիկ, և երկրորդը՝ կարմիրի վրա արյունը չի երևում։ Իրականում ցուլը արձագանքում է մարդու շարժումներին, և եթե ցլամարտիկը բաց երկնագույն կտոր պահի ձեռքին, ցլի արձագանքը լրիվ նույնն է լինելու։

Նեանդերթալցիները մեզ նման են եղել

Շատերի պատկերացմամբ նեանդերթալցիները կապկանման մարդիկ են եղել կոպիտ և խոշոր դիմագծերով, կռացած և հիմար։ Այդ կերպարը առաջացել է հնադարյան էակի ոսկորների վերականգնման արդյունքում։

Բայց պարզվում է, որ դա ծեր որձի կմախք է եղել, որը արթրիթ է ունեցել։ Այժմ մարդաբանները գտնում են, որ նեանդերթալցիները արտաքնապես գրեթե չեն տարբերվում ժամանակակից մարդուց։ Դե իսկ նախնադարյան մարդիկ էլ հաճախ են նրանց հետ խաչասերվել, այնպես որ մեզանից յուրաքանչյուրը, չհաշված աֆրիկացիներին, 1-4%-ով նեանդերթալցի է։