5 վնասակար արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ինքներդ ձեզ

5 վնասակար արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ինքներդ ձեզ

Հաճախ լինում են իրավիճակներ, երբ ցածր ինքնագնահատականի պատճառով, անհաջող իրավիճակում հայտնվելուց հետո, դուք սկսում եք ձեզ մեղավոր զգալ և բաներ ասել, որոնք երբեք չեն օգնում գործին։ Մտածեք, արդյո՞ք դուք արժանի եք այդ խոսքերին, որ ասում եք ինքներդ ձեզ։

«Սա քիչ է, ես ավելիին եմ արժանի»

5 վնասակար արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ինքներդ ձեզ

Չնայած որ այս արտահայտությունը ստիպում է ձեզ ավելի ու ավելի մեծ բարձունքների հասնել, մտածեք, թե կավարտվի՞ երբևէ այս խելահեղ մրցավազքը։ Այս մտքերը շատ մեծ կշիռ ունեն և երբեք թույլ չեն տալիս լիարժեք թուլանալ։ Նայեք ձեր նվաճումներին և մտածեք, միգուցե ժամանակն է ավելի քիչ պահանջելու ինքներդ ձեզանից և հանգստանալու։

«Մեկ ուրիշ անգամ»

Այս արտահայտությունն էլ նախորդի հակապատկերն է։ Եթե «սա քիչ է, ես ավելիին եմ արժան» արտահայտության դեպքում մենք ծանրաբեռնում ենք ինքներս մեզ, ապա «մեկ ուրիշ անգամ կանեմ» արտահայտությունը ընդհակառակը՝ թուլացնում է մեր կարգապահությունը։ «Հետո»–ն երևակայություն է, այն չպետք է ապրի մեր գլխում։ Սովորեցրեք ձեզ ապրել ներկայով և եթե երևակայում եք, ուրեմն իրականացրեք ձեր մտածածը։

«Ես չեմ կարողանա»

5 վնասակար արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ինքներդ ձեզ

Վախն ու անվստահությունը սահմանափակում են մեր ցանկություններն ու հավակնությունները։ Հիշեք, որ ճիշտ աշխատելու դեպքում դուք ամեն բան էլ կարող եք։ Այնպես որ հանեք այս արտահայտությունը ձեր բառապաշարից և գործեք։

«Ես չեմ կարողանում»

Հիշեք, որ միանգամից ոչ ոք ոչինչ էլ չի կարողացել։ Բայց ճիշտ աշխատելու դեպքում ամեն բան էլ կարելի է սովորել։ Հիշեք, որ «ես չեմ կարող»–ը ստատիկ դիրքորոշում է, իսկ «ես կսովորեմ»–ը դինամիկա է և հենց կյանքն է։

«Առաջվա պես արդեն չի լինի»

5 վնասակար արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ինքներդ ձեզ

Եվս մեկ վատատեսական արտահայտություն, որի պատճառով մենք դադարում ենք հավատալ առաջադեմ և լավատես ապագային և նախընտրում ենք հավերժ մնալ անցյալում։

Գլխից դուրս նետեք այս վատատեսական և չմոտիվացնող արտահայտությունները և կնկատեք, թե որքան կփոխվի ձեր կյանքի որակը։ Փոխարինեք այս արտահայտությունները լավատեսականներով, դարձեք ինքներդ ձեր լավագույն ընկերը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...