Մինուս 3 կգ` ընդհամենը 10 օրում. Էֆեկտիվ ասիական դիետա

Դիետայի մեկ օրվա օրինակ, որը կօգնի ձեզ պլանավորել մնացած օրերը։

Ասիացի կանայք գրեթե չունեն ցելյուլիտ, և շատ դժվար է հանդիպել ճարպակալած չինացի կնոջ։ Դա նրանց առողջ և բազմազան սննդակարգի և հագեցած ճարպերի շնորհիվ է: Հայտնի է, որ հագեցած ճարպը և շաքարը ցելյուլիտի հիմնական պատճառն են։

Ասիայի կանանց համար սննդի հիմնական բաղադրիչը բրինձն է, ինչպես նաև մրգերն ու բանջարեղենը: Ժամանակ առ ժամանակ բրինձը կարող է փոխարինվել այլ բանով՝ եգիպտացորեն, ամբողջական հաց կամ ամբողջական ալյուրով պատրաստված արիշտա:

Դուք նաև ամեն օր պետք է ուտեք գազար, հազար, սպանախ, կաղամբ, սոխ և սխտոր, անկախ նրանից, թե ինչ ձևով (թարմ, խաշած կամ համեմված ձեթով և քացախով): Կարող եք նաև ամեն օր ուտել ընկույզ, ձուկ, սոյա, թարմ պանիր և մածուն:

Դուք կարող եք շաբաթական մեկ անգամ ուտել թռչնամիս, ձու և քաղցրավենիք: Այնուամենայնիվ, փորձեք ուտել մրգեր կամ թարմ պանիր մեղրով և ընկույզով, կամ, օրինակ, մուգ շոկոլադ 75% կակաոյով` քաղցրավենիքի փոխարեն:

Դուք պետք է ամիսը մեկ անգամ ուտեք կարմիր միս: Առաջարկվում է շատ հազվադեպ ուտել հորթի, տավարի և հատկապես խոզի միս: Դուք կարող եք ուտել թույլատրելի բաղադրիչները ձեր ախորժակը բավարարող քանակությամբ։

Կարող եք փոխել ձեր սննդակարգը, բայց պետք է զգույշ լինել սննդի կալորիականության հետ կապված: Սա ընդամենը մեկ օրվա դիետայի օրինակ է, որը կարող է նաև օգնել պլանավորել մնացած օրերը:

Դոկտոր Քոլին Քեմփբելը պնդում է, որ այս ասիական դիետայի միջոցով դուք կկորցնեք 3 կիլոգրամ ընդամենը 10 օրվա ընթացքում:

Նախաճաշ.

Կորեկ եփված յուղազերծված կաթով և կիտրոնով մեկ բաժակ ոչ քաղցր կանաչ թեյ

Թեթև միջանկյալ.

Ցածր կալորիականությամբ մածուն մրգերով։ Այլընտրանքային լուծում է նարինջը կամ գրեյպֆրուտը և կանաչ թեյը:

Ճաշ

Բրինձ եփած բանջարեղենով և տոմատի սոուսով: Մեկ այլ տարբերակ է խորովված կարտոֆիլն ու հավը` համեմված կիտրոնով և քացախով։

Լանչ.

Մի բաժակ յուղազերծ կաթ, երիցուկի թեյ կամ կանաչ թեյ: Նրանց համար, ովքեր չեն կարողանում բավարարել իրենց քաղցը, խորհուրդ է տրվում ուտել ևս մեկ նարինջ կամ գրեյպֆրուտ։

Ընթրիք

Հավի միս` մանր խորանարդիկներով կտրտած, բրոկկոլիի կամ այլ կանաչ բանջարեղենի հետ: Պատրաստեք հավը մի փոքր յուղով և համեմեք կիտրոնով:

Ընթրիք №2:

(այն մարդկանց համար, ովքեր ուշ են քնում). մի բաժակ կաթ կամ թեյ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...