Ինչո՞ւ են գեղեցիկ և խելացի աղջիկները միայնակ լինում

Եթե դուք վառ անհատականություն եք և ինքներդ եք վերահսկում ձեր կյանքը, սակայն, այնուամենայնիվ, բոլորովին միայնակ եք, մենք կբացահայտենք, թե ինչու չեք կարողանում ձեզ արժանի զուգընկեր գտնել:

1. Դուք չեք վստահում տղամարդկանց իրական մտադրություններին

Ձեզ հաճախ թվում է, որ տղամարդկանց հետաքրքրում են միայն ձեր արտաքին բարեմասնությունները, այդ պատճառով էլ դուք նրանց չեք վստահում: Իսկ տղամարդիկ դա զգում են: Քանի դեռ դուք վստահ եք, որ նրանց հետաքրքրում է ձեր մարմինը, դուք չեք բացահայտի նրա համար ձեր ներաշարհը:

2. Ոչ ոք չի սպասում, որ դուք միայնակ եք

Երբեմն, իմանալով, որ դուք դեռ միայնակ եք, տղամարդիկ սկսում են կասկածով վերաբերվել այդ փաստին: Ավելի հաճախ տղամարդիկ ձեր մասին մտածում են, որ դուք չափազանց գեղեցիկ եք, և հազիվ թե իրենք հարմար զուգընկեր կլինեն ձեզ համար: Այստեղ դուք պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերեք այդ իրավիճակը հաղթահարելու համար:

3. Ձեր ինտելեկտը վանում է նրանց

Տղամարդիկ հիանում են խելացի կանանցով, բայց հանդիպել ցանկանում են նրանց հետ, ովքեր զիջում են իրենց ինտելեկտով: Պատճառն այն է, որ նրանք չեն կարող մրցակցել ձեզ հետ: Տղամարդուն երբեք դուր չի գալիս իրեն կնոջից «ցածր» զգալը որևէ հարցում:

4. Հնարավոր է՝ ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեն անբարեհաճ մարդիկ

Վտանգ կա, որ ձեզանով կսկսեն հետաքրքրվել անբարեհաճ մարդիկ, որոնք ձեզ կդիտեն որպես մի օբյեկտ, որին պետք է նվաճել և ենթարկեցնել: Ցավոք, գեղեցիկ և խելացի կանայք ձգում են այդպիսի տղամարդկանց, որոնք ուզում են ինքնահաստատվել՝ ապացուցելով, որ իրենք պակաս խելացի չեն:

5. Վախ անհայտի հանդեպ

Տղամարդկանց մեծամասնության համար այն, ինչ անհասկանալի է, սարսափելի է: Տղամարդիկ ոչ միշտ են հասկանում կանանց, առավել ևս՝ կարդացած, կիրթ կանանց: Ավելի պարզամիտներին ավելի հեշտ է հասկանալ: Երբ դուք ցուցադրում եք ձեր ինտելեկտը, նրա աչքում դառնում եք գրեթե անիրական, ինչը վախեցնում է նրանց:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...