Բոլոր ծնողներն էլ ունեն այս խնդիրը՝ ինչպես վարվել, երբ երեխան չի ենթարկվում, կամակորություններ է անում և շարունակ լացում:
Բարկանալն իր բացասական ազդեցությունն է ունենում թե՛ ծնողի, թե՛ երեխայի վրա, ուստի պետք է հրաժարվել այդ տարբերակից:
Ահա թե տարածված արտահայտությունների փոխարեն ինչ խոսքեր կարելի է ասել, որոնք կմեղմացնեն լարված մթնոլորտը:
1. «Մի՛ շպրտիր իրերը» ասելու փոխարեն ասեք. «Երբ շպրտում ես խաղալիքներդ, նշանակում է, որ քեզ դուր չի գալիս դրանցով խաղալ: Բայց արդյոք դա այդպե՞ս է»:
2. «Մեծ երեխաներն այսպես չեն անում» ասելու փոխարեն ասեք. «Մեծ երեխաներն ու անգամ չափահաս մարդիկ երբեմն զգացմունքային պահեր են ունենում: Բայց ոչինչ, ամեն ինչ կանցնի»:
3. «Չփորձվե՛ս հարվածել» ասելու փոխարեն ասեք. «Ոչինչ, որ բարկացել ես, բայց թույլ չեմ տա հարվածել, քանի որ պետք է միշտ փորձենք բոլորին անվնաս ու ապահով պահել»:
4. «Ի՜նչ դժվար է քեզ հետ» ասելու փոխարեն ասեք. «Դժվար էր, չէ՞: Բայց մենք միասին կհաղթահարենք այն»:
5. «Հենց հիմա գնա՛ ու լվա՛ ատամներդ» ասելու փոխարեն ասեք. «Ո՞ւմ ատամներն ես ցանկանում առաջինը լվանալ՝ քո՞նը, թե՞ տիկնիկինդ»:
6. «Կե՛ր, թե չէ ստիպված կլինես սոված քնել» ասելու փոխարեն ասեք. «Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարող ենք այս ուտելիքն ավելի համեղ դաձնել»:
7. «Սենյակդ շատ կեղտոտ է: Մինչև չմաքրես, չես կարող դուրս գալ այնտեղից» ասելու փոխարեն ասեք. «Ի՞նչ կարծիքի ես, եթե սենյակդ մաքրելն սկսենք հենց այս անկյունից: Ես քեզ կօգնեմ»:
8. «Հերիք է նվնվաս» ասելու փոխարեն ասեք. «Կվերականգնե՞ս իրական ձայնդ» (հաճախ երեխաներն ակամա նվնվում են՝ առանց որևէ պատճառի, և բարկանալու փոխարեն արժե նրանց հիշեցնել այդ մասին):
9. «Հերիք է բողոքես» ասելու փոխարեն ասեք. «Ուշադիր լսում եմ քեզ: Ի՞նչ լուծումներ ես առաջարկում»:
10. «Քա՞նի անգամ պետք է կրկնեմ նույն բանը» ասելու փոխարեն ասեք. «Երևի առաջին անգամ չլսեցիր: Արի այսպես անենք. ես քեզ ասեմ, թե ինչ պետք է անես, իսկ դու ինձ նույնն ասա շշուկով»:
11. «Մի՛ նյարդայնացիր» ասելու փոխարեն ասեք. «Այս պահի համար միգուցե դժվար է: Լավ, արի մի փոքր հանգստանանք. խնդրին կվերադառնանք 17 րոպեից»:
12. «Գնա՛ քո սենյակ» ասելու փոխարեն ասեք. «Ես քեզ հենց այստեղ այնքան կսպասեմ, մինչև որ կգաս ու կգրկես ինձ»:
13. «Մի՛ բղավիր» ասելու փոխարեն ասեք. «Հիմա կձևացնեմ, թե տորթի վրայի մոմեր եմ փչում: Կմիանա՞ս ինձ»:
14. «Անհնար է քեզ հետ» ասելու փոխարեն ասեք. «Կարծես, թե բարկանում եմ: Բայց հիմա կնստեմ ու կհանգստանամ» (Միշտ փորձեք օրինակ ծառայել երեխաներին՝ ցույց տալով տարբեր իրավիճակներից ցանկալի լուծումներ):
15. «Էլ չեմ կարող տանել այս ամենը» ասելու փոխարեն ասեք. «Կանաչը համարվում է հանգստության գույն, դեղինը՝ հիասթափության, կարմիրն էլ՝ բարկության: Իսկ հիմա ես գտնվում եմ դեղին դաշտում ու շարժում դեպի կարմիրը: Իսկ դո՞ւ որ գունային դաշտում ես: Ինչպե՞ս կարող եմ հետ վերադառնալ դեպի կանաչը»:
16. «Դե հերի՛ք է» ասելու փոխարեն ասեք. «Ես այստեղ եմ, քո կողքին, քեզ շատ սիրում եմ», ապա մի քանի րոպե միասին հանգիստ նստեք, թույլ տվեք, որպեսզի զգացմունքները զարգանան ու նահանջեն:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: