Ներկայացնում ենք դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք հնաոճ տեսք են տալիս:
1. Արտահայտիչ մուգ հոնքեր
Այսպիսի բհոնքեր չպետք է ունենան շիկահերները, քանի որ սա բացարձակ անճաշակ է:
2. Կոպիտ smoky eyes
Պետք չէ աչքերի դիմահարդարման համար տարբեր ճչացող գույների համադրություն օգտագործել: Նորաձև են զուսպ երանգները, որոնք աչքերին խորհրդավորություն են տալիս:
3. Արևայրուք
Արևայրուքը կորցնում է տարածվածությունը, ուստի պետք չէ արհեստական արևայրուք ստանալ: Պետք չէ նաև բրոնզեր օգտագործել, քանի որ կանանց մեծ մասը չի կարողանում այն ճիշտ օգտագործել:
4. Կոնտուրինգ
Դիմագծերի կոնտուրն այլևս նորաձև չէ: Պետք է վերադառնալ բնական կերպարին:
5. Շուրթերի տիկնիկային փայլ
Փայլն արդեն այնքան նորաձև չէ, որքան անփայլ և հեղուկ շրթներկերը, բայց այնուամենայնիվ, դրանք կարելի է օգտագոծել՝ չափն իմանալու դեպքում:
6. Շուրթերը՝ դեմքի տոնի մեջ
Սա ևս արդեն նորաձև չէ:
7. Անփայլ մաշկ
Նախկինում դիմահարդարներն աշխատում էին դեմքն այդպիսին դարձնել, բայց ժամանակի հետ հասկացան, որ պետք չէ վերացնել դեմքի բնական փայլը: Մաշկին թույլ տվեք բնական տեսք ունենալ:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ