1. Զամիոկուլկասը կամ ինչպես ավելի հաճախ անվանում են՝ հավերժական բույսը, իր անունը ստացել է առանց որևէ հատուկ խնամքի երկար ժամանակ ապրելու համար: Ընդամենը հարկավոր է ուշ-ուշ ջրել բույսին և հիանալի նրա գեղեցկությամբ:t
2. Չնայած՝ խոլորձները մի փոքր «նեղացկոտ» բույսեր են, այնուամենայնիվ դրանց կարող եք հանգիստ դնել ձեր լոգարանում, քանի որ այնտեղի խոնավ օդն ու գոլորշին էլ ավելի թարմ տեսք կհաղորդեն ձեր բույսի տերևներին ու ծաղկին:
3. Քլորոֆիտումը կամ դեռ 70-ականներից հայտնի սարդ-բույսը ևս չի պահանջում որևէ խնամք, դեռ մի բան էլ մաքրում է տան օդը:
4. Հարավային Ամերիկայից ի հայտ եկած Թիլլանդսիա կոչվող բույսերն ունեն ավելի քան 730 տեսակներ և ամբողջ աշխարհում համարվում են որպես ամենահեշտ խնամվող տնային բույսեր: Նրանք անգամ առանց հողի են կարողանում սովորական ապրել, իսկ անհրաժեշտ խոնավությունը վերցնում են օդից:
5. Սանսեվիերիա բույսը աճում է թե՛ մութ, և թե՛ լուսավոր պայմաններում, անտեսվելու դեպքում չի նեղանում և անգամ մեծ քանակությամբ ջուր չի պահանջում: Ի դեպ, անհայտ պատճառոներով բույսին նաև անվանում են «զոքանչի լեզու»:
6. Լոգարանում դնելու համար մեկ այլ լավ տարբերակ է Երջանկության բամբուկը, որն իր տեսակով իրականում բամբուկ չէ, այլ վիշածառերի ընտանիքին պատկանող բույս: Գոյատևելու համար բույսին ընդամենը անհրաժեշտ է ջրով լի ծաղկաման, իսկ ժամանակի ընթացքում այն կարող է աճել ու հասնել անգամ մի քանի մետրի:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: