Սոխի կեղևով մազերի ներկումը հեռու է գեղեցկության ժամանակակից մեթոդից: Մեր մեծ-տատիկները տևական ժամանակ օգտագործում էին այն` իրենց մազերին հետաքրքիր երանգ հաղորդելու համար: Այս մեթոդը շիկահերներին տվել է կարմրավուն ազդեցություն, իսկ թխահերներին` լուսաշող անցում: Ցանկանու՞մ եք փորձել: Մենք ձեզ կասենք, թե ինչպես մազերը ներկել սոխի կեղևով:
Իհարկե, սա ոչ միայն էժանագին և բնական միջոց է՝ սովորական տեսքին նոր բան ավելացնելու համար: Սոխի կեղևը պարունակում է սննդանյութերի հսկայական բազմազանություն: Դրանք օգնում են պայքարել մազաթափության և թեփի դեմ, ինչպես նաև սնուցում են գլխամաշկն ու մազերը: Հետևաբար, կարող եք կիրառել սոխի թուրմը պարբերաբար։
Ձեզ հարկավոր է`
- 100 գ սոխի կեղևներ
- 200 մլ ջուր
- 2 թեյի գդալ գլիցերին
Պատրաստում`
1. Սկզբում սոխի կեղևները լցրեք ջրով, եռացրեք և եփեք միջին կրակի վրա մոտ 7 րոպե:
2. Ավելացնել գլիցերին, խառնել և վերցնել կրակից:
3. Թող թուրմը սառչի և բամբակյա դիսկով քսեք մազերին: Տնային մազերի ներկը 30 րոպեից մինչև 2 ժամ պահեք: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ երանգ եք ուզում ստանալ:
Հնարավոր է, որ առաջին բնական ներկման արդյունքը ձեզ խամրած թվա: Դուք կարող եք կրկնել կարգը գրեթե ամեն օր` հասնելով ցանկալի իդեալական երանգին: Փորձեք արգանակին ավելացնել կաղնու արմատ: Այս բաղադրիչը կօգնի ոչ միայն ներկելուն, այլ նաև առողջ փայլ կտա ձեր մազերին` հեշտացնելով ազատվել փխրունությունից և ճարպից: Այժմ, երբ գիտեք, թե ինչպես ձեր մազերը սոխի կեղևով ներկել, կարող եք ապահով կերպով փորձարկել ձեր սանրվածքը` չվախենալով վնասել ձեր մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: