Ամուսնուս դուր չէր գալիս իմ «լիքը» կազմվածքը և նա լքեց ինձ, 5 տարի անց մենք կրկին հանդիպեցինք, այս անգամ ես լրիվ ուրիշ տեսք ունեի…

Ամուսնուս դուր չէր գալիս իմ «լիքը» կազմվածքը և նա լքեց ինձ, 5 տարի անց մենք կրկին հանդիպեցինք, այս անգամ ես լրիվ ուրիշ տեսք ունեի…

Ծննդաբերությունից հետո իմ քաշը ավելացավ, և դա ամուսնուս դուր չէր գալիս, նա շարունակ տրտնջում էր, որ ինձ նայելիս տհաճություն է զգում և մի օր էլ հեռացավ: Ասելու փոխարեն . «Ոչինչ սիրելիս, ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի», նա հեռացավ: Ես մնացի երեխայի հետ միայնակ; Դժվարությունների մասին չեմ ուզում խոսել, որովհետև ովքեր եղել են այդ վիճակում գիտեն, թե ինչ է նշանակում փոքրիկ երեխայի հետ միայնակ մնալ:

Սկզբում ես հուսահատվեցի, բայց հետո հանուն իմ բալիկի ես իմ մեջ ուժ գտա և շարունակեցի ապրել: Ես սկսեցի վարժություններ անել, ամեն կերպ փորձում էի ինձանից վանել մռայլ մտքերը; Գիտե՞ք, ինչ է նշանակում, երբ քեզ դեն են նետում անպետք իրի նման: Ծանր հոգեվիճակում էի, հետո սկսեցի մարզասրահ գնալ, հետո երբ փոքրիկս մեծացավ ընդունվեցի աշխատանքի և սկսեցի զբաղվել ֆիթնեսով: Ես շատ լավ ու հոգատար մարզիչ ունեի; Նա ինձ շատ օգնեց: Ես սկսեցի սիրել իմ մարմինը:

Ամուսնուս դուր չէր գալիս իմ «լիքը» կազմվածքը և նա լքեց ինձ, 5 տարի անց մենք կրկին հանդիպեցինք, այս անգամ ես լրիվ ուրիշ տեսք ունեի…

Որոշեցի կտրուկ փոխել ոճս և այդպես էլ արեցի, նոր սանրվածք, մազերի նոր գույն և հագուստի նոր ոճ…

Մի օր էլ երեխայի մանկապարտեզի մոտ տեսա նախկին ամուսնուս: Երևի հիշել էր, որո երեխա ունի և եկել էր, որ տեսնի:

Զգացի, որ ուշադիր նայում է վրաս ու հանկարծ մոտեցավ.

— Կներեք, կարելի՞ է Ձեզ սուրճի հրավիրել, եթե դեմ չեք:

Ես դեմքս ծածկեցի ձեռքերով և սկսեցի ծիծաղել: Նա փաստորեն ինձ չէր ճանաչել:

— Ես ինչ որ ծիծաղալու բա՞ն ասացի:

— Զագսում, երբ երդվում էիր սիրել և պաշտպանել, — շրջվելով դեպի նա, ասացի ես:

— Միթե՞ դու ես, ո՞նց ես փոխվել, դու հրաշք ես, — ասաց նա զարմանքից չռված աչքերով և գրկաբաց մոտեցավ ինձ:

— Դու ունես ընդամենը 10 րոպե, այստեղից հեռանալու համար , — շատ լուրջ ասացի ես,- գնա այնտեղ, որտեղից եկել ես և այլևս երբեք չհայտնվես իմ կյանքում:

Ու նա գնաց:

Գիտե՞ք, որքան բավարարված զգացի ինձ, որքան էի սպասել այդ օրվան, որ նրա երեսին ասեմ այդ խոսքերը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...