Հարց, որ պետք է տալ առաջին ժամադրության ընթացքում

#1. Կպատմե՞ս ընտանիքիդ մասին: Ընտանիքիդ անդամներից ո՞ւմ հետ ես ավելի մտերիմ: Մոր հետ մտերիմ տղամարդիկ, որպես կանոն, հարգալից են այլ կանանց հանդեպ: Բայց մենք գիտենք, որ զոքանչների մասին անեկդոտները չափազանցված են, իսկ ահա սկեսուրների մասին սարսափները՝ ոչ:

#2. Սարյա՞կ ես, թե՞ բու: Կարծում եմ՝ չեք ուզում ամեն օր միայնության մեջ նախաճաշել կամ անկողին մտնել:

#3. Ի՞նչ ես սիրում ուտել ընթրիք/նախաճաշին: Գուցե ժամադրությունը, ամեն դեպքում, մինչեւ առավոտ տեւի…

#4. Ավելի շատ կատո՞ւ ես սիրում, թե՞ շուն: Հիմարությո՞ւն է: Երբ ձեզանից մեկի տանը վեց կատու կա, իսկ մյուսն ալերգիա ունի նրանցից, դա կարող է իրական խնդրի վերածվել:

#5. Նախընտրած ստեղծագործություն ունե՞ս: Ամերիկյան ռեժիսոր Ջոն Ուոթերսն ասել է. «Եթե գնում եք տղամարդու տուն, իսկ նա ոչ մի գիրք չունի, պետք չէ նրա հետ սիրով զբաղվել»:

#6. Սիրո՞ւմ ես այն, ինչով զբաղվում ես: Այս հարցը բացահայտում է տղամարդու հավակնություններն ու ապագայի շուրջ մտքերը: Եթե պատասխանն աբստրակտ է, ուրեմն նա ինքնավստահ չէ, ոչ մի պարզություն չկա. դա կարող է կանգ առնելու ազդանշան լինել ձեզ համար:

#7. Ո՞ւմ համերգին ես վերջին անգամ գնացել: «Ի՞նչ երաժշտություն ես սիրում» շարքային հարցի ավելի ինքնատիպ տարբերակ: Կամ, գուցե, ճշտեք, թե ում համերգին կուզեր գնալ… իհարկե՝ ձեզ հետ միասին:

#8. Ընկերներդ ինչպե՞ս կնկարագրեին քեզ: Նույնիսկ շատ շփվող մարդկանց համար դժվար է իրենց մասին խոսել, բայց նրանք կարող են «անվտանգ» կերպով իրենց բնավորությունն ու սովորույթները նկարագրել՝ փոխառելով ուրիշի տեսակետը:

#9. Ինչպե՞ս են ծանոթացել ծնողներդ: Բոլորին էլ դուր է գալիս մեծ պատմություններ պատմելը: Բացի այդ, ծնողների մասին հարցնելով՝ կարող եք շատ բան իմանալ պոտենցիալ զուգընկերոջ ընտանիքի մասին:

#10. Եթե կարողանայիր ընտրել ցանկացած դարաշրջանի պատմություն, ո՞ր ժամանակներում կցանկանայիր լինել: Ուզում ես կարծել, որ այս հարցը տղամարդուն կստիպի միացնել երեւակայությունը եւ անհրաժեշտ կայծ տալ ձեր հետագա զրույցին կամ, ով գիտե, դերային խաղին:

#11. Ի՞նչ ֆիլմեր/սերիալներ են քեզ հետաքրքրում վերջին շրջանում: Ասա, թե «Գահերի խաղի» որ սեզոնն ես դիտում, եւ կասեմ, թե ով ես դու:

#12. Որտե՞ղ ես մեծացել: Եթե առաջին ժամադրության ժամանակ ուզում եք մարդուն ավելի լավ ճանաչել, հարցրեք, թե որտեղ է անցել նրա մանկությունը:

#13. Պատմիր քո լավագույն ուղեւորության մասին: Հարց ոգեշնչման համար: Եթե անգամ ձեր հարաբերություններն արդյունքում չեն ստացվի, հնարավոր է՝ զրուցակիցը ձեզ համար կբացահայտի մոլորակի նոր, հետաքրքրիր վայր, ուր դեմ չեք լինի մի օր գնալ:

#14. Ո՞վ է ամենամեծ ազդեցությունն ունեցել քո կյանքի վրա: Եվ թող նա համարձակվի խոսել իր նախկին սիրելիի մասին:

#15. Ի՞նչ կյանքի նպատակ ունես հենց հիմա: «Ամուրյան վագրերին անհետացումից փրկելն» եւ «Մինչեւ լույս քեզանից չբաժանվելը» պատասխանները հրաշալի մեկնարկ են հաջողության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: