Երեւույթներ, որոնք հասկանալի կլինեն մշտապես ուշացողներին

Ուշանալու սովորություն ունեցողներին խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ այս հոդվածը, այն ձե՛ր մասին է:

Փորձելով արդարացնել ձեր հերթական ուշացումները՝ դուք մեծ հաջողությունների եք հասել ստելու արվեստում, պարզապես որովհետեւ կարծում եք, որ պատշաճ պատճառ գտնելով՝ կքավեք ձեր մեղքը: Երբեմն կարող եք նույնիսկ որեւէ հորինված պատմության համար մի ամբողջ տեսարան խաղալ:

Դուք անընդհատ վախենում եք այն լարված պահից, երբ խղճի խայթ զգալով ուշացած ներս կմտնեք, դրա համար էլ փորձում եք որեւէ ծիծաղելի բան ասել՝ սառույցը հալեցնելու համար:

Դուք գիտեք, որ «Ես 10 րոպեից կլինեմ» արտահայտությունը անհեթեթություն է, քանի որ դուք հենց նոր եք արթնացել ու ձեզ դեռ 45 րոպե պետք է, որպեսզի հասնեք այնտեղ, ուր ձեզ սպասում են՝ էլ չասենք որ մի ժամ էլ պետք է արթնանալու ու ձեզ վայելուչ տեսքի բերելու համար:

Կարեւոր չէ, թե ինչքան ժամանակ կա առջեւում՝ դուք միեւնույն է կուշանաք: Եվ դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Մշտապես ուշանալու պատճառը ամենեւին էլ հարգանքի բացակայությունը չէ, ինչպես շատերն են կարծում: Մշտապես ուշացող մարդիկ սիրում են ձեզ: Նրանք պարզապես միշտ կարծում են, թե իրենք դեռ մի բան էլ կհասցնել անել, հետո՝ էլի մի բան …

Ամենածիծաղելին այն դեպքն է, երբ տեղի է ունենում որեւէ բան, որի պատճառով ուշանալու սովորություն ունեցող մարդն է՛լ ավելի շատ է ուշանում: Այսինքն՝ խաղի մեջ է մտնում նրանից կախում չունեցող որեւէ հանգամանք՝ ճանապարհային խցանում, վատ եղանակ, անսպասելի լուծ …

Ձեր ուշացումները մարդկանց զայրացնում են, նրանք դա համարում են կոպտության կամ եսասիրության դրսեւորում՝ չնայած իրականում դուք պարզապես դանդաղաշարժ եք ու վատ եք կառավարում ձեր ժամանակը:

Եւս մեկ սարսափելի պահ է, երբ դուք ուշանում եք ու ձեր հեռախոսի լիցքավորումն էլ սպառվում է, ու դուք չեք կարողանում զանգահարել ու զգուշացնել: Ցանկացած ուշացողի երազանքն այն է, որ կարեւոր հանդիպումը վերջին պահին որոշեն հետաձգել կամ էլ որ ուրիշներն ասեն, որ իրենք էլ են ուշանում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: