Արեք այս պարզ բաներն ու փողը մեծ ուժով կհոսի դեպի Ձեզ

Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը և մի մասն ուղղեք բարի գործերին: Որքան շատ եք նվիրում, այնքան Ձեզ շատ է տրվում:

Այս պարզ բաները միշտ փողի աղբյուր կհանդիսանան Ձեզ համար.

Ուշադրություն դարձրե՞լ եք այն բանի վրա, երբ սկսում է քորվել Ձեր ձախ ափը: Շատերի համար դա փող ստանալու նշան է: Երբ քորվոմ է ձախ ափը դա նշան է այն բանի, որ շատ շուտով Դուք փող եք ստանալու: Դա կարող է լինել նույն օրը կամ մի քանի օր հետո: Յուրաքանչյուրիս մոտ դա անհատական բնույթ ունի: Երբ սկսվում է քորվել ձախ ափը ուշադիր եղեք, թե որքան ժամանակից եք Դուք փող ստանում:

Դրամապանակ՝ փողերը պահելու ամենահարմար տեղը: Կարմիր դրամապանակը գումարը դեպի իրեն ձգելու հատկություն ունի: Շատ կարևոր է, որ փողերը կոկիկ  դրված լինեն դրամապանակում:

Բարեգործությունը կավելացնի Ձեր եկամուտը: Բավական է Ձեր եկամտի մեկ տասներորդը տրամադրեք կարիքավորներին, որպեսզի ապահովեք առատության հոսքը: Պարտադիր չէ այդ գումարը տրամադրել եկեղեցուն: Դուք կարող եք այն տրամադրել մանկատանը կամ այլ բարի գործերին: Կարևորն այն է, որ Դուք դա անեք ի սրտե, ոչ թե ցուցադրելու համար:

Հնոտիք: Հին իրերը ժամանակի ընթացքում ձեռք են բերում բացասական էներգիան կլանելու հատկություն: Ազատվելով հնոտիքից ու կիրառելով ֆեն-շուի գիտելիքները՝ Դուք կկարողանաք ակտիվացնել հարստության էներգիան, և Ձեր տանը միշտ բարգավաճում կլինի:

Տնային բույսեր: Երբ  տան բույսը ծաղկում է, դա նույնպես ֆինանսական բարգավաճման նշան է:

Փողոցում գտնված մետաղադրամը կամ զարդը նույնպես հուշում են ֆինանսական շահույթի մասին: Ուստի մի արհամարհեք դրանք ու անցեք: Վերցրեք դրանք ու շնորհակալ եղեք այդ նշանի համար, եթե նույնիսկ այդ զարդը կամ մետաղադրամը իրենցից արժեք չեն ներկայացնում:

Ամռանը խորհուրդ է տրվում պատուհանները բաղ թողնել հնարավորինս շատ, որպեսզի թիթեռնիկները ներս մտնեն: Քանի որ թիթեռնիկները փողի նշան են: Այնպես, որ կարիք չկա թիթեռնիկին անմիջապես դուրս հրավիրել: Թույլ տվեք, որ առատությունն ամուր մուտք գործի Ձեր կյանք:

Երբ թռչունն իր «բնական կարիքներն» է հոգում Ձեզ վրա: Իհարկե դա հաճելի զգացումներից չէ: Սակայն շատ մի մտահոգվեք, քանի որ դա նույնպես առատության ու հարստության նշան է:

Եթե պարտքով գումար եք վերցրել, ուրեմն վերադարձրեք այն մինչև ճաշ:

Մուտքի դռան գորգի տակ դրված մետաղադրամները դեպի տուն են ձգում հարստությունը: Այնպես որ նպաստավոր մթնոլորտ ստեղծեք հարստության համար:

Իհարկե այդքան շատ պետք չէ հույս դնել նշանների վրա: Պարզապես պետք է ակտիվ գործել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: