7 նշան, որ աղջիկը սիրահարված է Ձեզ

Գեղեցիկ սեռի զգացմունքները առաջին անգամից կարդալ՝ հաջողվում է ոչ բոլոր տղամարդկանց։ Այս հոդվածում մենք հավաքել ենք մի քանի նշաններ, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ աղջիկը սիրահարված է Ձեզ։

Սևեռուն հայացք

Եթե աղջիկը սովորականից ավելի երկար է հայացքը պահում ձեզ վրա, դա վկայում է նրա որոշակի հետաքրքրվածության մասին: Չնայած սիրահարվածության մասին այստեղ խոսելը դեռ վաղ է: Դրանում վստահ լինելու համար պարզապես հետևեք ինքներդ ձեզ: Եվ այստեղ անպայման կնկատեք, որ երբ  ձեզ հետաքրքրող օբյեկտը հայտնվում է տեսադաշտում, ձեր հայացքը կենտրոնանում է նրա վրա: Այնպես որ, նշված թեզը վերաբերվում է նաև տղամարդկանց:

Կարգի բերել տեսքը

Այս նշանը գալիս է դեռ հնագույն ժամանակներից և պայմանավորված է պարզագույն բնազդով: Սիրահարված աղջիկը  սկսում է գրավել իրեն դուր եկած տղամարդուն: Մազերի հարդարում, օձիքի շտկում, տղամարդու ներկայությամբ շրթներկի թարմացում: Սրանք ակնհայտ նշաններ են, որոնք մատնում են: Հարցն այն է, արդյո՞ք աղջիկն ուզում է, որ իր հետաքրքրվածության մասին իմանա շրջապատը:

Հանդիպումների ու շփման ձգտում

Սիրահարված աղջիկն անպայման  հանդիպումների ու  շփման հնարավորություն կփնտրի իրեն դուր եկած տղամարդու հետ: Եվ դրա համար կարող է օգտագործվել ցանկացած առիթ: Ընկերների հետ համատեղ հանգստից՝  մինչև պատահական հանդիպում փողոցում: Ու այդպիսի հանդիպումն էլ կարող է ամենևին պատահական չլինել: Պետք է նաև հիշել, որ սիրահարված աղջիկը շփվելիս երկչոտ է դառնում: Եթե դուք նման բան նկատեցիք աղջկա մոտ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա սիրահարաված է:

Հոգատարություն

Տղամարդիկ սովոր են, որ իրենք պետք է հոգ տանեն կանանց: Եվ, իսկապես, սիրահարված տղամարդը հակված է հոգ տանել կնոջը: Այս թեզը հավասար գործում է նաև կանանց դեպքում: Սիրահարված աղջիկը նույնպես հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ: Եվ դա երևում է առաջին հայացքից մանրուք թվացող երևույթներում: Այդ գիծը պայմանավորված է մայրական բնազդով, որն աղջիկը ենթագիտակցորեն դրսևորում է նաև իր սիրեցյալի նկատմամբ:

Չափազանց ուրախություն

Եթե աղջիկը ձեր ներկայությամբ սկսում է բարձր ծիծաղել ու փայլել երջանկությունից, դա  սիրահարվածության ակնհայտ նշան է: Սա իսկական անկեղծ զգացմունքների և համակրանքի դրսևորում է:

Ներս թողնել անձնական տարածք

Բոլորը գիտեն, որ անձնական տարածքն այն հեռավորությունն է, որից ներս մարդը թողնում է միայն իրեն մոտ անձանց: Այսպես, եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, շփումներին ու նման այլ բաների, ուրեմն նա ձեզ դասում է իրեն մոտ մարդկանց շարքին:

Մոտ թողնել անձնական իրերին

Կրկին սա այն սահմանն է, որ աղջիկը մոտ է թողնում ոչ բոլորին։ Դրա ամենավառ օրինակը հեռախոսն է։ Եթե աղջիկը հանգիստ այն տալիս է ձեզ՝ նշանակում է, որ նա ձեզ ամբողջությամբ վստահում է։ Իսկ վստահում են միայն մտերիմներին և սիրելիներին։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: