Մեծ քաղաքներում հազվադեպ կարելի է գտնել իրապես գեղեցիկ տեսարանով կացարան։ Կան, իհարկե, տարբերակներ, բայց նման բնակարանների գինը, մեղմ ասած, ահավոր է: Պատուհանից տեսարանը վայելելու համար մարդիկ պատրաստ են տներ կառուցել քաղաքից հեռու՝ խուլ վայրում, որտեղ դժվար է հասնել։ Եթե դուք պատրաստ եք դիմանալ որոշ անհարմարություններին և ժամանակի զգալի մասը անցկացնել ճանապարհին, ապա բնությունն անպայման կպարգևատրի ձեզ:
1. Ավանդական կահավորված սենյակ, որը նայում է Գվատեմալայի Ատիտլան լճի հանգած հրաբուխներին
2. «Բնությունն ինքն է ստեղծում հյուրասենյակի տրամադրությունը` պանորամային պատուհաններով»
3. «Իմ տուն հասնելը մի քիչ դժվար է, բայց տեսարանը փոխհատուցում է բոլոր անհարմարությունները»
4. Նման տեսարան ունեցող տներում պետք է ընդհանրապես արգելել փոքր պատուհաններ պատրաստելը
5. Երբ դու վարձում ես ծովափնյա տուն, ապա ակնկալում ես տեսնել հենց սա
6. Տեսարան դեպի անտառ փոքրիկ ու հարմարավետ խրճիթից։ Նման միջավայրում հատկապես հաճելի է դիմավորել աշունը
7. Հանգստյան տուն Արգենտինայի Թրաֆուլ լճի վրա: Հեռուստացույցն ակնհայտորեն ավելորդ է
8. Այս լոգարանում կարելի է ժամերով նստել
9. Գիշերը կարող ես բացել պատուհանը և քնել ալիքների ձայնի ներքո
10. Նորվեգիան ունի կոշտ հյուսիսային բնություն, բայց տեսարաններն ուղղակի հիասքանչ են
11. Էլիոթ ծովածոցի տեսքը Սիեթլի երկնաքերներից մեկի պատուհանից
12. Սան Ֆրանցիսկոյում այս տեսարանով փոքր բնակարանների վարձակալության գները հասնում են ամսական մինչև 10,000$-ի
13. «Բարձրության վրա ես մոռանում եմ, թե ինչ աղմկոտ մեգապոլիսում եմ ապրում»
14. Միայն այն փաստը, որ այս բնակարանը նայում է Կենտրոնական զբոսայգուն, այն դարձնում է խելահեղ թանկ
15. «Հենց նոր եմ տեղափոխվել Բրուքլինում գտնվող նոր բնակարան: Մտածում ենք ընդհանրապես վարագույրներ չկախել»
16. Մեծ պատուհան դեպի այգի։ Երազանք է, չէ՞
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: