5 գիտական փաստ մարդու էության մասին

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են կանանց հաճախ «վատ տղամարդիկ» գրավում։ Թվում է թե ամենի ինչ պարզ է։  Պարզվում է, որ այս քայլը գիտական հիմնավորում ունի․ այսպիսի տղաները ընկալվում են, որպես ավելի ինքնավստահ և ռիսկի դիմելուն պատրաստակամ։

Որքան լավ ենք ինքներս մեզ ճանաչում, այնքան ավելի հեշտորեն ենք կարողանում ազատվել խաբկանքներից և մեր կյանքի համար պատասխանատվություն կրել։

Այսօր մենք կծանոթանաք մարդու էությանը վերաբերվող մի քանի փաստերի հետ, որը կփոխի ձեր վերաբերմունքը սովորական երևույթների հանդեպ։

Մենք պսիխոպաթոլոգիայի նշաններ ունեցող առաջնորդներ ենք ընտրում

Մարդիկ հակված են ընտրել այնպիսի առաջնորդների՝ ովքեր պսիխոպաթոլոգիական խանգարումներ ունեն։ Հաճախ իրենց անկեղծ ագրեսիվությունը և վիրավորանքները շատերիս համար առաջնային նշանակություն է ունենում և ասոցացվում է ուրիշների հանդեպ առավելության հետ։

Նյու Յորքի ֆիննանսական առաջնորդների հարցումներից պարզ է դառնում, որ նրանք ավելի շատ գնահատում են պսիխոպաթոլոգիական գծերը, քան էմոցիոնալ ինտելեկտը։

Սրա հետ միասին պսիխոպաթոլոգիական նախանշանի և առաջնորդության մեջ գոյություն ունի ուղիղ կապ․ որքան բարձր է պսեխոպատիայի մակարդակը, այնքան ցածր են ղեկավարների ցուցանիշները։

Գերադասում ենք հոսանքահարվել, քան ժամանակ ծախսել մտածելու վրա

Հետազոտություններից մեկը ապացուցել է, որ մարդու համար ամենատհաճ երևույթներից մեկը սեփական մտքերով տարվելն է։ Այնքան տհաճ է, որ շատերը պատրաստ են ավելի շուտ հոսանքահարվել, քան միայնակ մնալ սեփական մտքերի հետ։ Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մարդիկ չեն սիրում միալարությունը և  նրանք ավելի շատ հաճույք են ստանում որևէ բան անելուց՝ քան մտածելուց։

Գրավիչ ենք համարում այն մարդկանց՝ ովքեր վատ գծեր ունեն

Կնոջ համար տղամարդու գրավչությունը բարձրանում է, եթե նա ունենում է բնավորության վատ գծեր։ Նրանց գրավում են այնպիսի մարդիկ՝ ովքեր ունեն նարցիսիզմ, պսիխոպատիա և մաքիավելիզմ։

Այս ամենի հավանական բացատրություններից մեկն այն է, որ «վատ» գծերը ասոցացվում են ուժեղ և ինքնավստահ լինելու հետ։

Հաճույք ենք ստանում ուրիշի տառապանքներից

Շատերի համար չարակամությունը օտար չէ։ Պարզվում է, որ այս զգացողությունը ծանոթ է նաև փոքրիկներին։ Օրինակ 4-ամյա երեխաները․ նրանք հաճույք են ստանում, երբ տեսնում են ուրշի տառապանքը, հատկապես եթե նրանք կարծում են, որ մարդը իր արժանիքներին համապատասխան է տառապում։

Սեփական կարծիքը ուրշների կարծիքից բարձր ենք գնահատում

Հաճախ մարդիկ իրենց կարծիքին են մնում նաև այն ժամանակ, երբ կան մի շարք հակափաստարկներ իրենց կարծիքի վերաբերյալ։ Հետազոտություններից մեկի մասնակիցները՝ ովքեր կողմ կամ դեմ էին արտահայտվել մահապատժին, ամբողջությամբ անտեսում էին իրենց հայացքները հակասող փաստերը։

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ մենք՝ մեր կարծիքին հակասող փաստերը ընկալում ենք, որպես մեր ինքնությունը խարխլող երևույթ։ Մեր ինքնավստահությունը ստիպում է մեզ սեփական կարծիքը մնացածի կարծիքներից առավել համարել և մենք չենք փնտրում լրացուցիչ տեղեկություն։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ