Հավը պատրաստելու հեշտ և համեղ եղանակ

91

Ցանկացած տնային տնեսուհի իչ գաղտնիքներն ունի՝ կապված այս կամ այն ճաշատեսակի հետ։ Դա հատկապես վերաբերում է մսին։

Այս մթերքը շատ կամակոր է և սխալ պատրաստելու դեպքում այն բացարձակ համեղ չի ստացվի։ Դրա համար պետք է իմանալ միս պատրաստելու բոլոր նրբությունները, որպեսզի այն ստացվի համեղ և բավարարի ընտանիքի անդամներին։

Այսօր կիմանաք, թե ինչպես ճիշտ մարինացնել հավի միսը, որպեսզի այն բուրավետ, համեղ և նուրբ լինի։

Գազօջախի կամ տապակայի մեջ հավը համեղ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է.

Հավի բդիկներ — 8 հատ

Թթվասեր/բարձր յուղայնությամբ մայոնեզ — 4 ճ/գ

Քացախ — 1 թ/գ

Կարմիր և սև կծու պղպեղ — յուրաքանչյուրից՝ 1 թ/գ

Մանանեխ — 0,5 ճ/գ

Սխտոր — 3 ատամիկ

Մսի համար կծու համեմունքներ — ըստ ճաշակի

Աղ — ըստ ճաշակի

Սկսենք։

Իրականում ամեն ինչ մաքսիմալ պարզ է։ Խորը թասի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները՝ միչև դառնա միատարր զանգված։ Սուր դանակով մսի վրա կտրվածքներ արեք և բդիկները դրեք մարինադով թասի մեջ։ Լավ շաղախեք և ծածկելով մարինադի զանգվածի հետ՝ մեկ ժամ թողեք սառնարանում։

Այնուհետև բդիկները շարեք թխելու տարայի մեջ և տեղադրեք գազօջախում՝ այն նախապես տաքացնելով 180 աստիճան։ Կարելի է մատուցել ինչպես առանձին, այնպես էլ կարտոֆիլի կամ մակարոնի հետ։ Բարի ախորժակ!