Իսկ ինչպե՞ս եք Դուք բռնում հեռախոսը։ Հոգեբանական թեստ

86

Հոգեբանական հետազոտությունների շրջանակներում՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հեռախոսը բռնելու ձևը կարող է պատմել անձի բնավորության մասին։

Նրանք առանձնացրել են 4 հիմնական ձև։ Փորձեք պարզել Ձեր տիպը։

1. Դուք հեռախոսը պահում եք մեկ ձեռքով և էկրանի վրա սահեցնում եք բութ մատը։

Եթե Դուք այսպես եք պահում հեռախոսը, դա խոսում է այն մասին, որ բազմամակարդակ եք, կազմակերպված և ավելի շատ սիրում եք խոսել, քան լսել զրուցակցին։ Մարդկանց այս տիպը հեշտությամբ տարբերում է իրական սերը թվացյալից։ Հարաբերություններում Դուք չեք սիրում ռիսկի գնալ, չեք շտապում Ձեր վրա պարտականություններ վերցնել։ Սկզբում Դուք աննկատ եք մնում, բայց որոշ ժամանակ անց բացվում եք զրուցակցի առջև։

2. Դուք հեռախոսը բռնում եք երկու ձեռքով և տեսքտը մուտքագրում եք բութ մատով։

Հեռախոսը բռնելու այս ձևը խոսում է այն մասին, որ Դուք պաշտպանություն եք փնտրում և ցանկանում եք մաքսիմալ ուշադրություն ու հոգատարություն ստանալ։ Ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա Դուք չեք սիրում արտահայտել Ձեր զգացմունքները, այդ իսկ պատճառով երբեմն Ձեր զուգընկերը կարող է սառնություն զգալ։ Ինտուիցիան Ձեր մասին չէ։ Ձեզ շատ դժվար է շփոթեցնել, քանի որ միշտ կենտրոնացած եք։ Այլ մարդկանց մտքերի ու զգացմունքների նկատմամբ չափազանց զգայուն եք, կարող եք մեծ ջանք գործադրել՝ մարդուն ավելի խորապես ճանաչելու համար, բայց երբեմն շտապում եք և կարող եք հայտնվել այն մարդու հետ, որը Ձեզ չի համապատասխանում։

3. Դուք հեռախոսը պահում եք երկու ձեռքով, տեքստը մուտքագրում եք երկու բթամատերի օգնությամբ։

Սա պատմում է այն մասին, որ Դուք սրտից թույլ մարդ եք, հաճախ եք մտքերով ընկնում և վախենում։ Դուք ունեք այնպիսի զուգընկերոջ կարիք, ով 100%-ով կհասկանա Ձեզ։ Դուք ինքնավստահ եք զգում միայն այն ժամանակ, երբ կողքին կա վստահելի մարդ։ Այսպիսի մարդիկ բազմակողմանի են, իրավիճակից կախված՝ կարող են փոխվել։ Դուք հաճախ եք շփոթվում և չեք կարողանում այլ մարդու ուշադրությունը Ձեզ վրա հրավիրել, բայց երբ գտնեք Ձեր երկրորդ կեսին, նա կհասկանա՝ որքան հետաքրքիր զուգընկեր եք Դուք։

4. Դուք հեռախոսը բռնում եք մեկ ձեռքսվ, իսկ տեքստը հավաքում եք մյուս ձեռքի ցուցամատով։

Եթե Դուք այսպես եք բռնում հեռախոսը, դա նշանակում է, որ հանգիստ ու հավասարակշռված մարդ եք։ Անհրաժեշտության դեպքում կարող եք զոհողությունների գնալ։ Դուք տանել չեք կարողանում, երբ մտերիմները լաց են լինում, եթե որևէ բան է պատահել՝ նրանց շուտ ներում եք։ Երբեմն դուք կարող եք սպոնտան լինել, բայց առանձին վայրում՝ լռության մեջ Դուք կարողանում եք վերականգնել Ձեր էներգիան։ Ամաչկոտությունը Ձեր երկրորդ Ես-ն է. հարաբերություններում վախենում եք առաջին քայլն անել, բայց մտերիմ հարաբերությունների դեպքում այլ մարդիկ հասկանում են, թե որքան հետաքրքիր անձ եք Դուք։