Աղջիկն իրեն անճանաչելիության է հասցրել, բայց վստահեցնում է, որ իր մոտ ամեն ինչ բնական է

65

Այս պատմությունը Ադելին Մոյլ անունով աղջկա մասին է, ով ապրում է Նորվեգիայում։ Նա ընդամենը 22 տարեկան է, բայց արտաքինը ավելի լավը դարձնելու համար նա արդեն մի քանի վիրահատություն է արել։ Աղջիկը ծախսել է գրեթե 900 հազար ռուբլի, որպեսզի մեծացնի կրծքերը, շուրթերը և հետույքը։

Ադելինը վստահ է, որ ինքն ունի մաքսիմալ բնական արտաքին, իսկ ամենակարևորը՝ նա կարողանում է մատուցել այն։ Ադելինը պատմում է, որ մանկուց ավելորդ քաշի խնդիր է ունեցել և հաճախ հասակակիցների կողմից ծաղրանքի է արժանացել, որի հետևանքով բարդույթներ է ձեռք բերել։

Այդ իսկ պատճառով՝ նա որոշել է, անկախ ամեն ինչից, նիհարել և անճանաչելիորեն փոխել իր արտաքինը։ Ի դեպ, Ադելինը բավականին հայտնի է ինստագրամում, նա ունի բազմաթիվ տղամարդ-երկրպագուներ, որոնք մեծ ուրախությամբ կցանկանային նրա զուգընկերը լինել։ Մոյլը նաև բացահայտ խոստովանել է, որ պատրաստ է վաճառել իր լուսանկարները նրանց, ովքեր հետաքրքրվում են։ Ստացված գումարը նա որոշել է ծախսել դեմքի մյուս շտկումների համար։

Այժմ աղջիկը չունի բարդույթներ և դա հիանալի է։