Ինչպե՞ս տնային պայմաններում մաքրել լոգասենյակը

139

Ցանկացած լավ տնային տնտեսուհի հոգում է, որպեսզի բնակարը միշտ մաքուր և հարմարավետ լինի։ Այս գործում ամենաշատ խնդիրները առաջացնում է զուգարանը և լոգասենյակը, քանի որ այնտեղ պետք է մաքրություն պահպանել։ Օլգա Պապսուեվան, որպես փորձառու տնտեսուհի, առաջարկում է մի քանի արդյունավետ մեթոդներ՝ ցանկացած աղտոտվածությունից ազատվելու համար։

Շատերը կասեն. ինչի համար հայտնաբերել սրանք, եթե արդեն կան մաքրող միջոցները։ Այո, այդպիսի միջոցներ կան, և դրանք անգամ շատ արդյունավետ են։ Բայց, առաջին հերթին, դա քիմիա է, որի հետ շփումը հազիվ թե օգտակար լինի մարդու համար, իսկ երկրորդը՝ դրանց գները սարսափելի թանկ են։

Եվ վերջապես, ինչո՞ւ գնեք մաքրող միջոց, եթե ձեռքի տակ կա ոչ պակաս արդյունավետը։ Օլգա Պապսուեվան կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա և զուգարանակոնքի մաքրման համար առաջարկում է օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները։ Ձեզնից պահանջվում է 2 տուփ կիտրոնաթթու, տաք ջուր, սննդային սոդա և խոզանակ:

Վերցրեք կիտրոնաթթուն և լուծեք քիչ քանակությամբ տաք ջրում։ Հեղուկը լցրեք ատոմիզատորի մեջ և լավ խառնեք։ Այժմ այն տարածեք զուգարանակոնքի մակերեսին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավել կեղտոտ հատվածներին։ Այդպես թողեք 10-15 րոպե։

Այժմ հագեք ձեռնոցները և խոզանակով անցեք մակերեսի վրայով՝ մաքրելով ողջ կեղտը։ Զուգարանակոնքը ձյունաճերմալ դարձնելու և արդյունքը պահպանելու համար ավելացրեք սննդային սոդա։ Այն ցանեք հենց զուգարանակոնքի մեջ. սոդան կակտիվանա և կսկսի փրփրել։ Այդ փրփուրով մաքրեք ողջ մակերեսը։

Մի քանի անգամ քաշեք ջուրը և մաքուր խոնավ սպունգով մաքրեք մնացած մակերեսը։ Հիմա զուգարանակոնքը մաքրությունից կփայլի։ Այս համալիր միջոցը կօգնի ազատվել ցանկացած աղտոտվածությունից, անգամ հին կեղտից։

Պապսուեվան փորձել է նաև քացախով մաքրումը։ Զուգարանակոնքը ամբողջովին մաքրելու համար պետք է լցնել կես շիշ սովորական քացախ և թողնել մի քանի ժամ։ Հետո լվանալ մի քանի անգամ։ Այսպես կարող եք ազատվել նաև զուգարանակոնքի բաքում գոյացած աղտոտվածությունից։

Տեսեք, թե որքան հեշտ է սա արվում։

Միջոցները շատ պարզ են և միշտ կան ձեռքի տակ։ Այս մեթոդն իսկապես աշխատում է, իսկ Դուք արդեն փորձե՞լ եք։