Լավագույն հարաբերությունները կունենաք նրանց հետ, ովքեր անում են այս 13 բաները

98

Գոյություն չունի «իդեալական հարաբերություններ» հասկացություն, բայց եթե Ձեր հարաբերություններում կան ներքևում թվարկվածները, ապա այդպիսի սիրո մասին միայն երազել կարելի է։

Եթե զուգընկերն անում է այս բաները, Դուք մշտապես պետք է հիշեցնեք նրան, թե ինչ մեծ նշանակություն ունի ինքը Ձեզ համար։ Իսկ այն, որ Դուք երբեմն վիճում ու որևէ բանում չեք համաձայնվում, չի խոսում Ձեր անհամատեղելիության մասին։

1. Նա խոսում է Ձեր համատեղ ապագայի մասին։

Դուք միշտ կաք նրա ապագայի պլաններում։ Այդ մարդը մտածում է, թե որտեղ կլինեք Դուք մեկ տարուց և ավելի ուշ։ Դուք մեկ ուղղությամբ եք մտածում, և դա ամբողջովին բավարարում է երկուսիդ։

2. Նրա սերն անպայմանական է։

Նա Ձեր առջև ոչ մի պայման չի դնում, այլ պարզապես սիրում է Ձեզ։ Իհարկե, Դուք իդեալական չեք, բայց դա նրա համար այդպես չէ։

3. Նա հոգ է տանում Ձեր մասին։

Նրա գործողությունները ցույց են տալիս, որ իսկապես հոգում է Ձեր մասին։ Նա հաճելի բաներ է անում և միշտ պատրաստ է աջակցել Ձեզ։ Ամենադժվար պահերին նա կարծես հույսի շող լինի, որը հայտնվում է մթության մեջ։

4. Նա Ձեզ ստիպում է տեսնել իր անտանելի կողմերը։

Նա Ձեզնից չի թաքցնում իր խնդիրներն ու վախերը, վստահում է Ձեզ, այդ իսկ պատճառով էլ չի քողարկում իր իսկական էությունը։

5. Նա կարողանում է հարթել հաղորդակցումը։

Նա չի վախենում տհաճ թեմաներ քննարկելուց և Ձեր հետ խոսում է բացարձակապես ամեն ինչից։ Եթե նրան ինչ-որ բան նյարդայնացնում է, ապա հաստատ կիմանաք այդ մասին։

6. Նա հարաբերություններում այնպիսի ջանքեր է գործադրում, ինչպիսին՝ Դուք։

Նա անում է ամեն հնարավոր բան, որպեսզի ձեր երկուսի համար լավ լինի։ Դուք երկուսդ էլ հոգ եք տանում իրար համար ու ձեզնից ոչ ոք ինչ-որ բան միայնակ չի անում։ Դուք սովորել եք իրար մեջ կիսել պարտականությունները։

7. Նա ուշադիր է։

Ձեր հանդեպ նա միշտ ուշադիր է և երբեք թույլ չի տա, որ Ձեզ բեռ զգաք։

8. Նա իսկապես հավատարիմ է Ձեզ։

Նա ամբողջովին հավատարիմ է։ Նա, ով իսկապես սիրում է, ոչ մի կերպ չի դավաճանի իր զուգընկերոջը։

9. Նա հասուն կերպով է մոտենում կոնֆլիկտների լուծմանը։

Երբ գործը վերաբերում է խնդիրների լուծմանը, նա իրեն երեխայի պես չի պահում։ Եթե խնդիրն իրականում կա, կարևոր է այն ժամանակին քննարկել։ Նա չի մանրանա և չի ցածրացնի Ձեզ, այլ պարզապես կնստի Ձեր կողքին և պատրաստ կլինի լուծման տարբերակներ գտնելուն։

10. Նա ամբողջովին ընդունում է Ձեզ։

Նա Ձեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաք։ Այսպիսի մարդը չի փորձի Ձեզ փոխել կամ դարձնել այնպիսին, ինչպիսին Դուք չեք։ Նա պարզապես սիրում է Ձեզ։

11. Նա հայտնում է իր կարծիքը և չի խանգարում Ձեզ՝ անել նույնը։

Նա գիտի, թե հարաբերություններում որքան կարևոր է անկեղծությունը։ Դուք անկեղծ եք իրար հետ, և հարաբերություններում ստի ու չասված բաների համար տեղ չկա։

12. Երբ Դուք խոսում եք՝ նա լսում է։

Նա իսկապես լսում է, թե ինչ եք իրեն ասում. չի արհամարհում և Ձեր խոսքերը ականջների կողքով չի անցկացնում։ Այդպիսի մարդը ավելի հոգատար է, քան շրջապատողների մեծամասնությունը։

13. Երբ նրա կարիքն ունեք՝ նա միշտ Ձեր կողքին է։

Նա օրվա ցանկացած պահի պատրաստ է Ձեզ օգնության հասնել։