Շշերի կափարիչները չգցելու 13 պատճառ

61

Մեր մոլորակը խեղդվում է պլաստիկի մեջ։ Հավանաբար, Դուք բազմաթիվ անգամ տեսած կլինեք ծովերի, օվկիանոսների և անտառների սարսափելի կադրերը, որոնք լցված են կեղտոտ տոպրակներով, փաթեթներով և շշերով։ Դա իսկական աղետ է մարդկության համար, որի դեմ պետք է պայքարել և ապահովել սերունդների հետագա նորմալ կյանքը։ Հենց այս պատճառով շատ արտադրողներ աշխատում են պլաստիկը փոխարինել շուտ քայքայվող նյութերով։

Իհարկե, շրջակա միջավայրի վրա այդ նյութի ազդեցությունը մինիմալիզացնելու համար շատ երկրներում մարդիկ տեսակավորում են աղբը՝ պլաստիկ իրերն ուղարկելով առանձին տուփեր։ Բայց դա դեռ խնդրի լուծում չէ։ Դուք գիտեք, որ պլաստիկ շշերը վերամշակվում են կափարիչներից առանձին, այդ իսկ պատճառով՝ դրանք պետք է տնօրինել առանձին։

Պարզվում է, որ կափարիչները հիանալի կերպով կարող են կիրառվել տնային դեկորացիայի մեջ և ոչ միայն։ Ծանոթացեք այս հրաշալի գաղափարների հետ և կրկնեք դրանք։ Ի՞նչ կարելի է անել շշերի կափարիչներով։

1. Երեխաների հետ կարող եք այսպիսի մարմիններ պատրաստել. օրինակ՝ բակ կամ մանկական սենյակ։ Տեսեք, թե որքան վառ է։

2. Սա պարզապես գլուխգործոց է. հիանալի գաղափար կարող է լինել բարւ կամ պարզապես գարեջրի սիրահարների խոհանոցի համար։

3. Իսկ ի՞նչ կասեք այսպիսի հատակի մասին։ Խնայող և միանգամայն օրիգինալ է։

4. Ահա թե ինչպես կարելի է փայլ հաղորդել անգամ ամենահին և, առաջին հայացքից, տգեղ հայելուն։

5. Հանճարեղ է! Բազմոցներ ու ճոճաթոցներ նրանց համար, ովքեր չեն սիրում սովորական բաներ։

6. Գեղեցիկ աթոռներ՝ նորից բարի կամ փաբի թեմատիկայով։

7. Ո՞վ ասաց, որ մայթը պետք է լինի մոխրագույն ու ձանձրալի։ Չէի՞ք ուզենա այս արահետով գնալ դպրոց կամ մանկապարտեզ։

8. Առանձին կափարիչ՝ յուրաքանչյուր գույնի համար։ Հարմար է և ոչինչ չի տարածվում։

9. Նորաձևություն թելադրելն ավելի հրաշալի է, քան նրան հետևելը, այնպե՞ս չէ։

10. Ստեղծեք թեկուզ երեկոյան զգեստ, թեկուզ կոստյումներ։ Այսպիսինները հաստատ ոչ ոք չի ունենա։

11. Բոլորովին վերջերս մարդիկ տեսան Balenciaga-ի թրենդային ականջօղերը. համաձայնեք՝ անմտություն է, բայց թվեր արժի… Ինչո՞վ եք Դուք վատը։ Կարելի է ինքնուրույն պատրաստել ոչ միայն ականջօղեր, այլև ուրիշ աքսեսուարներ։

12. Աչք չես կտրի! Սուպերոճային պայուսակ՝ ռետրո ոճի մեջ։

13. Հիանալի զամբյուղ երեխայի խաղալիքների, սպիտակեղենի կամ այլ իրերի համար։

Ինչպիսի՞ն էին այս տարբերակները։ Ցանկացա՞ք դրանցից որևէ մեկը փորձել։
Տեսեք, թե ինչպես է ամերիկացի աղջկան հաջողվել ամբողջովին ազատվել պլաստիկից։ Սա հարգանքի արժանի քայլ է!