Ահա թե ինչպես է ծննդյան ամսաթիվն ազդում ֆինանսական բարեկեցության վրա

562

Արդյո՞ք աստղագուշակի վրա հիմնվելով՝ կարելի է որոշել ֆինանսական հաջողակության մակարդակը։ Աստղագետները դրանում 100%-ով համոզված են. ուրիշ էլ ո՞վ կարող է լավագույնս պատմել ֆինանսական բարվոքության մասին, եթե ոչ աստղերը։ Դե ինչ, հավատո՞ւմ ենք դրան։

Գումարային աստղագուշակ։

1. 12-րդ տեղ — Աղեղնավոր

Վերջին տեղում Աղեղնավորն է։ Ի դեպ, նա քիչ փող չունի, բայց դրանք մշտապես չեն հերիքում Աղեղնավորին։ Կենդանակերպի այս դժբախտ նշանը ոչ մի կերպ չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ իրենից ավելի հարուստ ու հաջողակ մեկը կա։

Եվ անգամ, Forbes-ի վարկանիշում 7-րդ տողում հայտվելուց հետո, նա առաջվա պես կոկորդիլոսի արցունքներ կթափի։ Կենդանակերպի այս նշանին դժվար է զբաղվել առօրյա աշխատանքով։ Նրանք կարող են ֆինանսական հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ իրենց մասնագիտությունը աճի և զարգացման հնարավորություն ունենա։

2. 11-րդ տեղ — Ջրհոս

Ջրհոսը գումար չունի, քանի որ պարզապես չի փորձում աշխատել։ Ամեն կոպեկի ետևից վազելը հպարտ Ջրհոսի համար չէ։ Ավելի լավ է գտնել ֆինանսապես հաջողակ երկրորդ կես և անհոգ ապրել։ Ջրհոսի հենվում է ճակատագրի վրա, իսկ ճակատագիրը նրանից ոչ մի անգամ երես չի թեքել։

Այս նշանի տակ ծնված անձանց շատ դժվար է շրջանակների մեջ ապրել, նրանք ենթարկվում են միայն սեփական օրենքներին։ Սակայն Ջրհոսներին ոչինչ չի խանգարում ֆինանսական հաջողություն ունենալու համար. պետք է միայն մի քանի ոչ ստանդարտ ու օրիգինալ գաղափարներ իրականացնել։

3. 10-րդ տեղ — Ձկներ

Ձկները գտվում են ընդամենը 10-րդ տեղում, քանի որ պարզապես չեն կարողանում վաստակել։ Թեկուզ սպանեք, չեն կարող և վերջ։

Երբ տիեզերքը նրան հնարավորություն է տալիս, նա կամ չի նկատում այն, կամ պարզապես ծախսում է վաստակածը։ Թանկ և հաճախ՝ ոչ այնքան անհրաժեշտ իրերը Ձկների համար երբեմն հացից կարևոր են։ Ինչո՞ւ։ Միայն նրանց է հայտնի։

4. 9-րդ տեղ — Կշեռք

Կշեռքներն ամբողջ հոգով հավատում են, որ արժեքավոր թղթերի մեջ բացարձակապես իմաստ չկա, իսկ կյանքը վատնել գումար վաստակելու վրա՝ արհամարհական զբաղմունք է։ Այս նշանի ներկայացուցիչները պաշտում են շքեղ կյանքը, բայց այդ փաստը բոլորից թաքցնում են։ Նրանք հաճախ գնում են դեպի ստեղծագործական մասնագիտություններ, չնայած՝ բոլորին վստահեցնեւմ են, որ իսկական նկարիչը պետք է քաղցած լինի։

5. 8-րդ տեղ — Երկվորյակ

Երկվորյակը գումար վաստակելու իսկական վարպետ է։ Բայց ինչո՞ւն են նրանք 8-րդ տեղում։ Որովհետև բացարձակապես չեն կարողանում ծախսել վաստակած գումարը։

Երբ նրանց գրպանում արժանավայել գումար է հայտնվում, տեղում պատրաստ են ծախսել այն աջ ու ձախ։ Դե, գուցե վաղը ճգնաժամ լինի, այլմոլորակայինները հարձակվեն կամ հեղափոխություն լինի… Ի՞նչ իմաստ ունի կուտակել գումարը, եթե վաղը կարող է պարզապեդ չգալ։

6. 7-րդ տեղ — Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները ուղղակի պաշտում են ամեն տեղ աղքատ լինել։ Իսկ գումար, ի դեպ, նրանք ունեն։ Վաստակածը բավական է հարմարավետ կյանքի համար, բայց ոչ ավելին։ Ու ինչքան էլ Ցուլը ջանք գործադրի, դաժան աշխարհը նրան թույլ չի տալի հարստանալ։

Ցուլն ամենից շատ գնահատում է կայունությունը. աշխատանքի մեջ նրան պետք են ամուր երաշխիքներ՝ օրական վճարում, լավ ապահովագրում և ֆիքսված արձակուրդ։ Ահա այն, ինչ պետք է երջանկության համար!

7. 6-րդ տեղ — Առյուծ

Առյուծն իսկական արքա է Կենդանակերպի նշանների մեջ։ Իսկ արքային, ինչպես հայտնի է, վիճակված չէ աղքատ լինել։ Միևնույն ժամանակ՝ հպարտ Առյուծին փողերը պետք են աչքերին թոզ փչելու համար։ Արտաքինից հաջողակ ու հարուստ Առյուծենրը տանը սնվում են էժանագին լապշայով, իսկ նրանց բնակարանը լցված է խավարասերներով։

Մի խոսքով, Առյուծ պետք է լինել, այլ թվալ։ Իսկ դա նրանց համար չափազանց հեշտ է. նրանք հանում են իրենց առաջին միլիոնը, ապա ևս մեկը, կրկին…

8. 5-րդ տեղ — Խեցգետին

Խեցգետնի համար փողերը կենսականորեն անհրաժեշտություն են։ Պետք են և վերջ։ Ասել, որ դա բացասական գիծ է, չի կարելի, քանի որ Խեցգետինը ամեն ինչ տուն է լցնում։ Նա հակված է կուտակելու և միշտ մտահոգված է վաղվա օրով։ Խեցգետինը պետք է հասկանա, որ աշխատանքը, որի համար օր ու գիշեր ջանք է գործադրում պետք է շատ ֆինանսական արդյունք տա։

9. 4-րդ տեղ — Խոյ

Խոյի բուռն խառնվածքը աճի շարժիչ է։ Նրանք փոքր տարիքից պաշտում են ռիսկի գնալը և քաջորեն շարժվում են դեպի ամեն հնարավոր ֆինանսական արկած։ Բնությունից տրված խիզախությունը և իմպուլսիվությունը օգնում են Խոյին հավաքել բավականին գումար, բայց դրանք երկար չեն դիմանում։ Ֆինանսական բարեկեցությունը Խոյի հավատարիմ ընկերն է մինչև նրա վերջին օրերը։

10. 3-րդ տեղ — Այծեղջյուր

Այծեղջյուրը մանկուց սովորում է փող հավաքելու արվեստը. շատ է վաստակում և քիչ ծախսում։ Այս հաջողակ նշանի համար փողն ընդամենը ավելի շատ վաստակելու միջոց է։ Ինչի՞ համար է անիմաստ բաների վրա վատնելը, եթե կարելի է ծախսել, օրինակ, ինքնազարգացման վրա։

Գիտելիք! Ահա թե ինչն է Այծեղջյուրին օգնում ավելի շատ վաստակել։ Աշխատասիրությունը նրա ի ծնե խանգարումն ու դեֆեկտն է, որն օգնում է հեշտությամբ հասնել դրված նպատակներին։

11. 2-րդ տեղ — Կարիճ

Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է Կարիճը։ Փողերը պարզապես պաշտում են նրան։ Հանուն ֆինանսական բարեկեցության՝ Կարիճը պատրաստ է բառացիորեն ամեն ինչի։ Տիպիկ Կարիճն իսկական բիզնեսմեն է։

Միևնույն ժամանակ, եթե Կենդանակերպի այս նշանը չի ինքնահաստատվել մինչև 40 տարեկանը, ապա հարստանալու բոլոր փորձերն ապարդյուն կլինեն։ Եթե Կարիճն ամեն դեպքում հաջողության է հասել, ապա նրա սերունդները մինչև 7 պորտը ապահով ու երջանիկ կապրեն։

12. 1-ին տեղ — Կույս

Ահա նրանք՝ ամենաուժեղները։ Կույսերի ֆինանսական բարեկեցությունը նրանց աշխատասիրության և ասկետիզմի արդյունքն է։ Կույսը այն միլիարդատերն է, ով չի ամաչում 10 դոլար արժողությամբ տաբատ հագնել։ Տաբատը տաբատ է, բայց կարևորը՝ դու կկարողանաս դրանով շրջել Լոնդոնում ու Նյու Յորքում:

Այս ֆինանսական բարեկեցության վարկանիշը մտքերն ու ցանկությունները մե ուղղությամբ տանելու, հայացքները վերանայելու և նյութական կյանքը հարթելու հիանալի ուղեցույց է։ Իսկ ո՞ր հորիզոնականում էիք Դուք։