Ահա թե ում անունով է աշխարհահռչակ մեքենան կոչվեց Mercedes

1897թ. ավստրիացի բիզնեսմեն Էմիլ Յելինեկը Daimler մեքենա գնեց:

Մեծահարուստի Daimler Phoenix-ը մեծ հիացմունք ու հետաքրքրություն առաջացրեց նրա շրջապատում, և Յելինեկը պատվիրեց մեքենան արտադրող ընկերությանը ևս մի քանի մեքենա ստեղծել իր սիրելի 9-ամյա դստեր՝ Մերսեդեսի անունով, իսկ մեքենաների վրա տեղադրել լեգենդար ապրանքանիշի հայտնի տարբերանշանը:

Մերսեդես Յելինեկը՝ 9 տարեկան հասակում

Մերսեդես Յելինեկը՝ 17 տարեկան հասակում

Mercedes-ի լեգենդար ապրանքանշանը

Գիտակցելով նոր մեքենայի խոստումնալից հեռանկարները՝ նա այդ տարբերանշանը տեղադրեց ևս 36 մեքենաների վրա՝ այդպիսով մաս դառնալով «Daimler Motoren Gesellschaft» (DMG) ընկերության բաժնետոմսերի մի մասին:

Այսպիսով այս նոր ապրանքանշանը լայնորեն սկսեց գովազդվել աշխարհի տարբեր երկրներում:

1900 թվականին գրանցված ընկերությունը հենց սկզբից էլ իր համար ընտրեց եռագագաթ աստղը, որը խորհրդանշում է մեքենաշինության բնագավառում բիզնեսի աճը օդում, ջրում և ցամաքում: