Կալիֆոռնիայում ձին վերադարձել է այրվող ախոռ՝ փրկելու մնացած ձիերին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներից փրկված ձին վերադարձել է այրվող ախոռ՝ փրկելու մնացած ձիերին, գրում է metro.co.uk-ը:

Ըստ պարբերականի տվյալների՝ ձիուն տարհանել են այրվող տարածքից ապահով հեռավորության վրա, սակայն կենդանին վերադարձել է դեպի բոցավառվող ախոռ, որտեղ փակված են եղել մնացած ձիերը:

Արդյունքում՝ ագարակի համարյա բոլոր ձիերին հաջողվել է փրկել:

Սատկել է միայն Մայեր անունով ձին, որին ստիպված են եղել քնեցնել:

Ձիերը տուժել են Կալիֆոռնիայի հարավում տարածված, 7 քառակուսի կիլոմետր մակերեսով անտառային հրդեհներից:

Հրդեհի հետևանքով հազարավոր մարդիկ են տարհանվել: Հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 700 հրշեջ: