Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

Կանայք այս կամ այն ժամանակ լինում են 4 վիճակում, որոնք կներկայացնենք ձեզ:

Դրանց առավել հայտնի անուններն են՝ Կրակ, Օդ, Ջուր և Հող:

Յուրաքանչյուր վիճակը պետք է «միացնել» հարաբերությունների որոշակի փուլում, իսկ հետո կապել այդ վիճակները՝ տղամարդու համար միշտ հետարքքիր մնալու համար:

Տղամարդու գրավում՝ ՍԻՐՈՒՀՈՒ վիճակ

Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

Սիրուհին կրակն է: Կրքոտ, սեքուալ, մի քիչ նույնիսկ մի քիչ լկտի: Նրանք տղամարդուն գրավում են կյանքի և սիրո անհագ ծարավով:

Նա գիտի՝ ինչպես գրավել տղամարդուն: Նրա էներգիայի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ, նույնիսկ կանայք են նրա մասին հիացմունքով խոսում, եթե ոչ նախանձով: Նա ամեն ինչ ուզում է և «ուզում եմ»-ի էներգիան նրան ավելի մեծ ուժով է վերադառնում:

Հենց այդ էներգիան է մագնիսի պես ձգում տղամարդկանց: Եթե կինը «միացնում է» Սիրուհուն, հեշտությամբ գրավում է տղամարդկանց:

Ինչ անել

Ազատություն տվեք ձեր կանացի էներգիային: Սովորեք սիրաբանել: Սիրախաղը ոչինչ չի պարտադրում, բայց բացահայտում է ձեր սեքսուալ էներգիան: Զբաղվեք կանացի պրակտիկաներով, այցելեք համապատասխան վարպետության դասերի գնացեք՝ «օրգազմի ռեֆլեքս», «Նորին մեծություն կրծքեր», «էրոտիկ մերսում»: Սեքսուալ ներքնազգեստ ձեռք բերեք:

Հետաքրքրության բորբոքում՝ ԹԱԳՈՒՀՈՒ վիճակ

Թագուհին օդն է: Կարծես սառը և մեկուսի Թագուհին իր համար ընտրում է առավել հարմար թեկնածուին: Նա հաջողակ է, գիտի՝ ինչ է ուզում և ինչպես հասնի ուզածին:

Թագուհու տղամարդը պետք է համապատասխանի նրա արժեքներին և ապագայի ծրագրերին, այլապես Ձերդ Մեծության կողքին տեղ չունի: Այդ կերպարում կինը տղամարդու համար դառնում է իդեալ, ում նա ձգտում է:

Ինչ անել

Տղամարդու հետ հանդիպեք ոչ հաճախ, քան 3 օրը մեկ: Հեռախոսով և սոցցանցերով շփումը նվազագույնի հասցրեք: Նա չպետք է մտածի, որ գրավել է ձեզ, եթե ժամադրության է հրավիրել:

Նրա և նրա կյանքի՝ շրջապատի, հոբբիի, աշխատանքի մասին առավելագույնս տեղեկություն իմացեք: Շփման ընթացքում բացառեք ամուսնության, երեխաների, սեքսի թեմաները: Ձեր մասին քիչ պատմեք, առանց մանրամասների:

Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

Ամուսնության առաջարկության դրդել՝ ԱՂՋԿԱ վիճակ

Աղջիկը ջուրն է: Կենսուրախ է, շնորհակալ, սիրահարված, նրան հնարավոր չէ չսիրահարվել: Նա բաց է ամեն նոր բանի համար, դյուրահավատ է և պատրաստ է իր սերը տալ ողջ աշխարհին, և սերը նրան ավելի մեծ չափաբաժնով է վերադառնում: Այդ վիճակում կինն ամուսնության առաջարկություն է ստանում, տղամարդու սերը, հոգատարությունը, շատ նվերներ:

Ինչ անել

Ուրախացեք և նրան շնորհակալություն հայտնեք ուշադրության ցանկացած նշանի համար: Թույլ եղեք, նրան թույլ տվեք տղամարդ լինել և հոգ տանել ձեր մասին: Նրան փոքր բաներ խնդրեք: Երբեմն հիմար երևացեք:

Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

Պահպանել սերը և ընտանիքը՝ ՏԱՆՏԻՐՈՒՀՈՒ վիճակ

Տանտիրուհին հողն է: Նա իմաստուն է և մեծ ու գիտակցական փորձ ունի: Տղամարդն ընդմիշտ նրա հետ կմնա, քանի որ կինը նրա համար մամնավորում է նրա տունը, ընտանիքը: Նա կնոջը սիրում է, հարգում, գնահատում: Կինն այդ վիճակում բացահայտում է իր իրական կոչումը՝ օջախի պահապանին: Տղամարդը երբեք չի լքում իր օջախը և կնոջը, որը կարողանում է այն պահել:

Ինչ անել

Միշտ եղեք ձգված ձեռքի հեռավորության վրա, ձեր խորհուրդները մի պարտադրեք, եթե ձեզ չեն խնդրել, բայց ուշադրությամբ վերաբերվեք, եթե ձեզ դիմել են:

Պարզապես պարտավոր եք սովորել պատրաստել և տունը հարմարավետ դարձնել՝ ինչ բյուջե էլ ունենաք դրա համար, եթե ուզում եք պահպանել ամուսնությունը: Տեղյակ եղեք ձեր տղամարդուն հետաքրքրող բոլոր հարցերին:

Հիշեք՝ յուրաքանչյուր փուլում պետք է տարբեր վիճակներ «միացնել»՝ օգնելով հիմնական վիճակին:

Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ