Բնական երանգով առողջ մազերը շատ նորաձև են:
Հինան լավագույն լուծումն է դրա համար:
Այն ոչ միայն անվնաս բնական ներկանյութ է:
Հինան ունի հականեխիչ հատկություններ, վերացնում է քորը և թեփը, շատ լավ ծածկում է մազերի սպիտակությունը, մազերին փայլ և փափկություն է տալիս, այն նաև շատ էժան է:
Հինան օգտագործման որոշ կանոններ ունի:
Մազերի ներկում հինայով
1. Ինչպես է հինան ներկում մազերը
Երբ մազերդ ներկում ես սովորական քիմիական ներկով, մազի բնական գունանյութը փոխարինվում է ներկանյութի արհեստական գունանյութով: Հինան չի ազդում մազի ներքին կառուցվածքի վրա, այն միայն արտաքինից է ծածկում: Այդպիսով մազերը հինայից հետո ամրանում են պաշտպանիչ ծածկույթի հաշվին, իսկ գույնը շատ երկար է մնում:
2. Հինայի տեսակները
Հինան յուրաքանչյուրի դեպքում տարբեր կերպ է ազդում, քանի որ ներկելու արդյունքը կախված է մազերի բնական գույնից:
Հինայի մի քանի տեսակ կա, որոնք տարբեր ազդեցություն են ունենում:
- Անգույն՝ վերականգնում է անկյանք մազերը:
- Ոսկեգույն՝ հարմար է շիկահերներին:
- Դարչնագույն՝ կարող են խարտյաշ կանայք օգտագործել:
- Բուրգունդ՝ գունանյութ, որը կարմիր գինու խորը տոն է տալիս:
- Մախաոն՝ պղնձի գույն կարմրավուն երանգով:
- Սև՝ դառը շոկոլադի գույնի է ներկում:
3. Հինայից ներկի պատրաստումը
Որակյալ փոշին պետք է կանաչ լինի, հոտը՝ խոտի: Այն մինչև 70°С տաքացված ջրով բացիր: Հինայի վրա եռացած ջուր չի կարելի լցնել, քանի որ այն կորցնում է բոլոր օգտակար նյութերը:
Ստացված զանգվածը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և գիշերը թողեք տաք տեղում (21°С): Գործընթացն արագացնելու համար կարելի է խառնուրդը 2 ժամ թրմել 35°С-ի պայմաններում: Ներկը մազերին քսելուց առաջ մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք, որպեսզի գույնն ավելի հագեցած և կայուն ստացվի:
Նախքան մազերը հինայով ներկելը՝ ստուգիր ալերգիկ ռեակցիան մաշկի ոչ մեծ հատվածի վրա: Եթե քոր և կարմրություն առաջանա, հինան օգտագործել չի կարելի:
4. Մազերին քսել
Խորհուրդ է տրվում քսուք քսել մաշկին մազերի աճի և ականջների երկանյքով, որպեսզի այդ հատվածների վրա հինա չքսվի ներկելիս:
Գլխավորը՝ մազերը պետք է մաքուր և չոր լինեն: Ներկանյութը քսիր մազերի արմատներից մինչև ծայրերը: Նյութը հավասարաչափ տարածիր գլխիդ:
Գլուխդ ծածկիր և սպասիր: Ավելի բաց երանգ ստանալու համար ներկը պահիր 35 րոպե տաք պայմաններում, 1 ժամ առանց տաքության, իսկ մուգ երանգներ ստացվում են 45 րոպե տաք պայմաններում կամ 80 րոպե առանց տաքության պահելու դեպքում: Մազերդ ողողիր տաք ջրով և լավ լվա:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Կայքից արգելվում է նյութը պատճենել
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: