Ոսկերիչը սովորեցրել է առանց հատուկ սարքավորումների տարբերել ադամանդները կեղծիքներից

Ավստրալացի ոսկերիչ Դանիել Անանիան պատմել է, թե ինչպես կարելի է առանց հատուկ սարքավորումների տարբերել իսկական ադամանդները խորանարդային ցիրկոնիում սինթետիկ հանքանյութից։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Համեմատության համար Անանիան մեկ լուսանկարում ցուցադրել է երկու նշանադրության մատանի, որոնցից մեկը մեկ կարատանոց ադամանդով է և արժե մոտ 8 հազար դոլար, իսկ մյուսը՝ նույն քաշի ցիրկոնիումով և արժե մոտ 350 դոլար։ Երկու քարերը արտաքինից ունեն միանման տեսք։

Ոսկերիչը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել մատանու քաշին․ եթե այն շատ թեթև է, ապա հավանաբար պատրաստված է ոչ թե ոսկուց կամ պլատինից, այլ արծաթից, որի մեջ խոշոր ադամանդներ չեն դրվում։ Բացի այդ նա խորհուրդ է տվել ադամանդի անփորձ գնորդներին իրենց հետ բերել կամ վաճառողից խնդրել 10-անգամյա մոտեցման խոշորացույց, որը թույլ կտա տարբերել բնական քարը։ Խոշորացույցի միջոցով քարի կողային նեղ եզրի վրա կարելի է տեսնել համարի տեսքով լազերային փորվածքը։ Այդ թիվը պետք է համապատասխանի այն թվին, որը կա վաճառքի ժամանակ քարի հետ տրվող փաստաթղթում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ