Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Էբոնին և իր ամուսինն ընտանիքում արդեն որդի ունեին, երբ իմացան, որ կինը կրկին հղի է: Իհարկե, զույգը մեծ ուրախություն ապրեց, հղիությունը լավ էր ընթանում, առանց որևէ խնդրի, այնպես որ բոլորը երջանիկ էին: Փոքրիկ Մեթյուն ծնվեց 9 ամիս անց:

Ծնունդն ընդունող մանկաբարձուհին ակամայից գոռաց, ինչը շատ վախեցրեց ծնողներին: Բայց ոչ միայն մանկաբարձը զարմացավ, այլ բոլոր բժիշկները, ովքեր հիվանդասենյակում էին, խոսելու ունակությունը կորցրեցին։

Իսկ բանն այն է, որ մուգ մաշկով ամուսնական զույգը վառ կարմիր մազերով երեխա էր ունեցել: Երբ ծնողները տեսան իրենց որդուն, սկզբում չէին հավատում, որ դա իրենց երեխան է:

Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Բայց ծնողների զարմանքը ամենամեծ խնդիրը չէր։ Թյուրիմացությունն սկսվեց այն ժամանակ, երբ հարազատները տեսան Մեթյուին: Գրեթե բոլորն անմիջապես սկսեցին մեղադրել Էբոնիին՝ ամուսնուն դավաճանելու և մեկ այլ տղամարդուց երեխա լույս աշխարհ բերելու մեջ: Եղան նաև այնպիսիմարդիկ, ովքեր համոզում էին զույգին, որ իրենց երեխային փոխել են ծննդատանը:

Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Հուսահատված և հոգնած այդպիսի ճնշումից ծնողները որոշեցին հանձնել ազգակցական թեստ, և պարզվեց, որ Մեթյուն Էբոնիի և նրա ամուսնու որդին էր։ Պատահել է նաև, որ զբոսանքի ժամանակ ոստիկանները կանգնեցրել են զույգին և հարցաքննել նրանց՝ կարծելով, որ նրանք գողացել են երեխային: Բարոյապես դժվար էր ու ծանր: Այնուամենայնիվ, ամուսինները չէին հանձնվում, նրանք աջակցում էին միմյանց, սիրում էին իրենց երեխաներին, և այս ամենը նրանց օգնում էր այդ դժվարին ժամանակներում:

Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Հիմա Մեթյուն մեծացել է, նա 6 տարեկան է: Նա շատ կենսուրախ ու ակտիվ երեխա է: Նա սովորեց ուշադրություն չդարձնել ուրիշների թարս հայացքներին ու անցորդների անտեղի մեկնաբանություններին: Տղան ունի լավագույն և ամենամոտ ընկեր։ Նա նրա եղբայր Ադամն է: Տղաները շատ համերաշխ են: Մի օր, եղբորը աջակցելու համար, Ադամը խնդրեց ծնողներին ներկել իր մազերը կարմիր գույնով:

Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Ամենահետաքրքիրն այն է, որ Էբոնին ու նրա ամուսինը ընտանիքում կարմրահեր մարդիկ չունեին, բայց գենետիկան նրանց իսկական անակնկալ մատուցեց:

Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Հետազոտության համաձայն` կարմրահեր երեխաները ծնվում են ծնողներից, ովքեր MC1R գենի մուտացիա ունեն: Գաղտնիքն այն է, որ այս գենը բջիջներին ստիպում է արտադրել մելանինի կարմիր տեսակ, որը կոչվում է ֆեոմելանին:

Աֆրոամերիկացի զույգը անսովոր երեխա ունեցավ, ծնողները շփոթված էին

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: