Սիրու՞մ եք լայնածավալ, ազատ բնակարաններ, ընդարձակ խոհանոցներ: Ավաղ, հետխորհրդային տների մեծ մասը դժվար թե մեզ նման մասշտաբով գոհացնեն: Դա հնարավոր է միայն ժամանակակից նոր շենքերում, իսկ հետխորհրդային տարածքում տների մեծ մասը ստանդարտ «Խրուշչովյան» և «Բրեժնևյան» շենքերն են` նույն նախագծմամբ։
Այնուամենայնիվ, եթե դուք ունեք մի փոքր ստեղծագործական ջիղ, դուք միշտ կարող եք գտնել մի բան, որը բազմազանություն կհաղորդի ձեր շուրջը եղած իրականությանը: Այսպիսով, Մաշան և Գրիգորը, մի երիտասարդ ընտանիք, որը շուտով փոքր երեխա պետք է ունենար, որոշեցին կարգավորել իրավիճակը` իրենց ստանդարտ վեց մետրանոց խոհանոցում։
Եվ այսպես, ինչ ունենք մենք վերանորոգումից «առաջ» պահին։ Խոհանոցում լուսավորությունը սարսափելի է, վարդակները նման են դժոխքի, սառնարանը պարզապես «զվարճանում» է միջանցքում, խոհանոցային տեխնիկայի տեղ չկա, ամանները դնելու տեղ չկա, սեղանը հսկայական է և հին, ընդհանրապես դուռ չկա: Այնպես ոչինչ խոհանոց է, այդպես չէ՞: Եվ դա, մեղմ ասած։
Ի՞նչ ունենք վերանորոգումից «հետո» պահին։
Դուռը նոր, մաքուր, գեղեցիկ, պատերը ներկված, հեռուստացույցի տեղ (այն նաև նախագծված է օրիգինալ ձևով), աշխատասեղան, խմիչքների համար նախատեսված փոքրիկ բար- սեղան, ժամանակակից սեղան, նոր հավաքածու, նոր աթոռներ , խոհանոցի գույներով շերտավարագույրներ և հարմարավետություն ստեղծող խոհանոցային շատ մանրուքներ, որոնք ցույց են տալիս բնակարանի նոր սեփականատերերի ոչ ստանդարտ մտածողությունը:
Հիանալի ստացվեց, այնպես չէ՞:
Հատուկ պատրաստված ապակե դուռը անվտանգ է և շատ հարմարավետ, պատերը սպիտակ են, մինիմալիստական, իսկ կահույքի ճակատները շատ պայծառ են, ինչը որոշակի հակադրություն է ստեղծում:
Շերտավարագույրները պատրաստված են ամուր ալյումինից, հատակը ծածկված է փայտանման լինոլեումով: Զգացվում է դիզայներական գաղափարը։
Կցանկանայի՞ք նման խոհանոց ձեզ համար:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: