Կենդանակերպի նշանների մեջ 5 ամենաանտանելի «նախկինները»

Նախկին սիրահարների կամ նախկին ամուսինների թեման ցավոտ է շատերի համար: Պատահում է նաեւ, որ նույնիսկ բաժանվելուց հետո նախկին զուգընկերը չի կարողանում հանգիստ թողնել` անընդհատ հիշեցնելով իր մասին: Հատկապես մեղանչում են Կենդանակերպի այն 5 նշանները, որոնց մասին մենք ուզում ենք խոսել, և նաև խորհուրդ ենք տալիս, թե ինչպես վարվել նրանց հետ:

Կենդանակերպի նշանների մեջ 5 ամենաանտանելի «նախկինները»

5-րդ տեղ` Այծեղջյուր

Այծեղջյուրներն ունեն արդարության բարձր զգացում: Բաժանումից հետո հակամարտությունը սպառնում է, եթե դուք ինչ-որ կերպ վիրավորել եք ձեր նախկինին: Այդ ժամանակ պարզաբանումները կարող են տևել գրեթե հավերժ: Միակ ելքը սխալն ընդունելն է ու ներողություն խնդրելը, նույնիսկ եթե ձեզ մեղավոր չեք զգում, իսկ այ Այծեղջյուրը դրանում համոզված է:

4 տեղ` Առյուծ

Առյուծի ինքնավստահությունը թույլ չի տալիս նրան ընդունել այն միտքը, որ կարող ես գտնել իրեն գոնե մասամբ հավասար մեկին: Առյուծների կարծիքով ՝ նրանց բոլոր նախկինները պետք է անվերջ փափագեն ու արցունքների հեղեղներ թափեն, որ բաց են թողել այդպիսի գանձին։ Ժամանակ առ ժամանակ Առյուծը կարող է շատ համառորեն և հուզականորեն հիշեցնել իր մասին: Այստեղ միակ ելքը հանգստություն պահպանելն է և առյուծային զգացմունքների փոթորկին չտրվելը:

3 տեղ` Խեցգետին

Խոցելի խեցգետինները, որպես նախկին, կարող են անտանելի լինել: Դա կարող է լինել և՛ անվերջ հեռախոսազանգեր` օրվա ցանկացած պահի բողոքներով, և՛ ձեզ հետ բերելու բացահայտ փորձեր` ստիպելով ձեզ լիովին մեղավոր զգալ այն ​​բանի համար, որ Խեցգետինը խորապես դժբախտ է: Ցավոք, այս նշանի հետ հնարավոր չէ հարցերն արագ լուծել: Միակ բանը, որ կօգնի, ժամանակն է, որը կարող է շատ պահանջվել:

Կենդանակերպի նշանների մեջ 5 ամենաանտանելի «նախկինները»

2 տեղ` Խոյ

Խոյը ծայրաստիճան նվիրված անձ է: Եթե ​​կարծում եք, որ բաժանվելու ժամանակն է, իսկ Խոյը չի պատրաստվում ձեզ բաց թողնել, ապա բաժանումն իսկապես կարող է շատ բարդ լինել: «Համառ» Խոյը կփորձի անպայման վերադարձնել սիրելիին` հեռացնելով իր ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները: Ի դեպ, այս նշանը հազվագյուտ ունակություն ունի. Նա իսկապես կարող է փոխվել՝ հանուն սիրո և ընտանիքի: Այնպես որ, երբեմն երկրորդ հնարավորությունը կարող է երջանկություն բերել:

1 տեղ` Կարիճ

Կարիճի հեգնանքը, կոպտությունը և ներքին ուժը շատ լավն է, երբ ուղղված է խաղաղ ուղղությամբ: Բայց Աստված մի արասցե, եթե այս ամբողջ զինանոցը շրջվի ձեր դեմ: Կարիճից բաժանվելը կարող է իսկական աղետ լինել ձեր նյարդային համակարգի համար: Փոքր զոհողություններով շրջանցելու միակ միջոցը `փորձել քննարկել ամեն ինչ և բաժանվել ընկերաբար` մնալով ընկերներ:

Կենդանակերպի նշանների մեջ 5 ամենաանտանելի «նախկինները»

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ