Երբ կորցնում ես նրան, ում երբեք չես էլ ունեցել

1. Ազնիվ կլինեմ: Մենք երբեք իսկապես չենք հանդիպել, միասին չենք եղել՝ արտահայտության ավանդական իմաստով. Ուղղակի ժամանակ էինք անցկացնում միմյանց և մեր ընկերների հետ: Սակայն մենք խոսում էինք օրը 24 ժամ, քնում և արթնանում էինք միմյանց գրած հաղորդագրություններով: Ամեն ինչ իրար պատմում էինք: Իմ ընկերներն ինձնից էին նրա մասին հարցնում, նրանը` իրենից՝ իմ մասին: Մենք կապվածություն էինք զգում: Բայց մենք հարաբերությունների մեջ չէինք: Եվ չնայած այդ ամենին, երբ յուրաքանչյուրս գնաց իր ճանապարհով, այնքան ցավոտ էր, ինչպես բաժանման ժամանակ:

2. Երբ մենք ինչ-որ մեկին կորցնում ենք, մենք սկսը չօգնեցինմամբ հոչյուրս գնաց իր ճանապարհով, այնքան ցավոտ էր, ինչպես բաժանման ժամանակ:ում ենք ինքներս մեզ խղճալ և հարցնել, թե ինչն այնպես չենք արել, ինչպես պետք է: Իսկ այդպես ենք անում, որովհետև դա ամենահեշտ տարբերակն է: Ես շատ էի ինձ մեղադրում, սակայն արդյունքում հասկացա, որ դա չի օգնում: Ես պարզապես խղճում էի ինձ ու կորչում տխուր մտքերի մեջ, որոնք չպիտի լինեին: Իհարկե, ես ամեն ինչ այլ կերպ կարող էի անել, սակայն դա չի նշանակում, որ արդյունքն այլ կլիներ:

3. Ես 2 տարի հարաբերությունների մեջ էի, իսկ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո բաժանվեցինք: Չափազանց դժվար էր ամեն ինչ նորից սկսել, որովհետև ես սովոր էի, որ նա անընդհատ պիտի կողքիս լիներ: Սակայն ես կարողացա կարիերայիս վրա կենտրոնանալով՝ դուրս գալ այդ իրավիճակից: Այս անգամ բոլորովին այլ կերպ էր, քանի որ ես կրկին պիտի նորից սկսեի. կրկին: Ես պետք է վերադառնայի ու նորից անցնեի այն ճանապարհը, որն անցել էի նախկինիցս բաժանվելուց հետո: Իսկապես դժվար է հրաժեշտ տալ այն ամենին, ինչ դու սովոր ես անել կամ ստանալ: Իսկ ավելի դժվար է ինչ-որ նոր բան սկսելը:

4. Այս կյանքում ամեն ինչ էլ լինում է: Բոլորս ենք սխալներ գործում, սակայն, գրողը տանի, ի վերջո, կյանքը շարունակվում է, և դա լավագույն բանն է: Ուրեմն պետք է կտորտանքներդ հավաքես և առաջ ընթանաս:

5. Սովորաբար ամեն ինչ կատարվում է հերթով: Բայց ինձ մոտ այդպես չէ: Ես մե՛կ զայրանում էի, մե՛կ ժպտում, մե՛կ լաց լինում: Միայն հիմա եմ ես ամեն ինչ հասկանում, սակայն նրանից առաջ եղածը տարբեր էր, և ես չէի հասկանում՝ ինչպես վարվել այժմ: Երբեմն ինձ թվում էր, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, սակայն հաջորդ օրը ես կրկին ընկճախտի մեջ էի ընկնում:

6. Երբեք մի մտածեք, որ վերջ, կյանքն ավարտվել է, և Դուք այլևս երբեք չեք սիրահարվի: Իհարկե, կսիրահարվեք. ավելին, մի՛ վախեցեք սիրահարվել: Եվ հիշեք, որ սերը միշտ կապված է ռիսկի հետ: Երբեք չեք կարող իմանալ՝ նորից սկսելու դեպքում ամեն ինչ ինչպե՞ս կավարտվի:

7. Դուք հանդիպում եք մարդուն, Ձեր ժամանակի զգալի մասը տրամադրում եք նրան, և, երբ նա հեռանում է, մտածում եք, որ ամեն ինչ իզուր էր: Բայց դա միշտ չէ այդպես: Մի զղջացեք Ձեր «ծախսած» ոչ մի վայրկյանի համար: Ոչինչ ավելի ուսուցողական չէ, քան սեփական փորձը` անկախ նրանից, լա՞վն էր, թե՞ վատն այդ փորձը:

8. Բաժանումներ բոլորի մոտ են լինում, բայց ես հասկացել եմ, որ մենակ չեմ այդ պայքարում: Ես ունեմ ընտանիք, ընկերներ: Եվ իմ կյանքի դժվարին պահերին ես մենակ չեմ եղել: Մի՛ հեռացեք մտերիմներից, երբ Ձեր կյանքում բարդ շրջան է, ընդհակառակը, ճիշտ ժամանակն է առավել մտերմանալու նրանց հետ:

9. Շատ հաճախ բաժանման ցավը մենք փորձում ենք խեղդել ալկոհոլի, երեկույթների և այլ հպանցիկ, բայց կործանարար հաճույքների մեջ: Սակայն բաժանումն աշխարհի վերջը չէ, չնայած այն պատշաճ կերպով տանելու համար կան երաժշտություն, գրքեր, հարազատների և մտերիմների հետ խորիմաստ զրույցներ կամ ուղղակի կյանք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ