Կենդանակերպի նշանների 5 ամենատաղանդավոր դրամատիկ թագուհիները

Պարզեք, թե որ նշանն է լավագույնս հիստերիա սարքելու մեջ։

Դուք ջանքեր եք գործադրում և ամեն ինչ տակնուվրա եք անում, որ ամեն ինչ ձեր ուզածո՞վ լինի։ Դուք հակվա՞ծ եք ամեն իրավիճակից օգուտ քաղել ձեզ համար: Դուք ամեն ինչ անում եք ուշադրության կենտրոնում լինելու համար։ Եթե ​​սա ձեր մասին է, ապա դուք 100% դրամայի թագուհի եք։

Միևնույն ժամանակ, Կենդանակերպի որոշ նշաններ առանձնանում են ամեն ինչ գերդրամատիզացնելու հատուկ ունակությամբ։ Այսպիսով…

Խեցգետին

Խեցգետինները չեն վախենում իրենց զգացմունքներից, ինչ էլ որ լինեն։ Նրանց հաստատակամությունը դրական հատկություն է, բայց երբեմն նրանք սկսում են մրցել այլ մարդկանց ուշադրության համար իրենց ողջ վարքով:

Սովորաբար Խեցգետին կինը սկսում է նման կերպ վարվել՝ կա՛մ ուշադրության պակասի, կա՛մ էմոցիաներով տոգորված լինելու պատճառով։ Նման պահերին նա կարողանում է կտրուկ անցնել բոլոր սահմանները և պահել իրեն երես առած արքայադստեր պես։ Նման իրավիճակում ավելի լավ է նրան երկնքից երկիր իջեցնել։

Առյուծ

Առյուծ կինն իսկական դրամայի թագուհի է: Նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում և ունի բարձր կենսամակարդակ: Այս նշանի ներկայացուցիչը կարծում է, որ ինքն արժանի է լավագույնին։ Բայց նա չի հասկանում, որ տարբերություն կա կրքի և դրամայի միջև։

Եթե ​​դուք մտածում եք, թե ինչ է տեղի ունենում, երբ նա չի ստանում այն, ինչ ուզում է, ապա պատկերացրեք, որ երեխաները կռվում են իրենց սիրելի խաղալիքի համար: Առյուծները, փորձելով բավարարել իրենց քմահաճույքները, կարող են սկսել իրենց շատ, շատ ամբարտավան և եսասեր պահել:

Այնուամենայնիվ, եթե Առյուծ կինը չհասնի իր ուզածին, նա անպայման կհանգստանա … մի օր:

Կարիճ

Կարիճ կնոջ կիրքը կարող է տարբեր ձևեր ունենալ: Եվ լինում են դեպքեր, երբ նրա խառնվածքը ստիպում է նրան դուրս գալ սովորական պահվածքից։ Այս նշանը հայտնի է իր համառությամբ, որը, եթե Կարիճը ինչ-որ բանից նեղանում է, վերածվում է ագրեսիվության:

Եթե ​​այս իրավիճակում հայտնվել եք նրա կողքին, վազե՛ք: Որովհետև երբ Կարիճ կինը վրդովվում է, նրա զայրույթն արտահայտվում է չափից դուրս դրամատիկ պահվածքով։ Նման պահերին նա կարող է շատ դաժան լինել։ Նրան խելամտությամբ հանգստացնելու փորձի փոխարեն, ավելի լավ է սպասել, մինչև փոթորիկը ինքն իրեն հանդարտվի:

Աղեղնավոր

Աղեղնավոր կինը խանդավառությամբ է նայում կյանքին, և նույնիսկ թատերականության հանդեպ նրա սերը ամենից հաճախ ոչ բացասական է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ վրդովված զգացմունքներում նա չի կարողանա վիրավորել ձեզ: Աղեղնավոր կինը հաճախ ասում է այնպիսի բաներ, որոնց պատճառով հետագայում հայտնվում են տհաճ իրավիճակում։

Ավելին, եթե նա ինչ-որ բանի կարիք ունի մեկ այլ անձից, նա կփորձի շատ հաճելի բաներ ասել նրան, որպեսզի հասնի իր նպատակին։ Եվ նրան չի հետաքրքրում, որ նա չափազանց դրամատիկ ու թատերական տեսք ունի: Ի վերջո, քչերը կարող են դիմակայել նրա հմայքին։ Իսկ նրա կախարդանքը ցրելու համար պարզապես պետք է հասկանալ նրա շողոքորթության պատճառը։

Ջրհոս

Ջրհոս կինը բոլորովին նման չէ դրամայի աշխարհում ապրող մարդու։ Ընդհակառակը, սկզբում փորձում է ցույց տալ, որ «թքած ունեմ»։ Իր անտարբերությունը ցույց տալու նրա փորձը միայն խոսում է ինչ-որ բանից փախչելու ցանկության մասին:

Պարտադիր չէ, որ նա ձգտի լինել ընդհանուր ուշադրության կենտրոնում, բայց ունի խառնվածքային բնավորություն, ուստի անհնար է ճշգրիտ գուշակել, թե երբ է նա «պայթելու»։ Ի վերջո, այս «պայթյունից» հետո նա արագորեն վերածվում է դրամայի թագուհու։ Սակայն, երբ նա հասկանում է, որ իրավիճակը դրամատիզացնելու պատճառ չկա, նույնքան արագ հանգստանում է։ Պարզապես պետք է նրան ժամանակ տրամադրել՝ մշակելու այն, ինչ կատարվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ